Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբը դատապարտում է ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Ազգային Ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից չեղարկելը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը. «Սահմանադրական խորհրդի որոշումը դատապարտում ենք, այն անհիմն է, համաձայն չենք այդ որոշման հետ: Գիտեինք, որ վտանգ կա, հնարավոր է, որ մերժի, ինչպես 2012թ.եղավ, բայց լավատես էինք»:
Մուրադ Փափազյանի խոսքով, Սահմանադրական խորհրդի այս որոշումը չի կարող պատճառ դառնալ, որպեսզի Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության ճանաչման համար ծավալած պայքարը դադարեցնի:
«Սահմանադրական խորհուրդը խնդիր տեսավ եւ չեղարկեց օրենքը, բայց դա մեզ չի կարող ստիպել, որպեսզի չպայքարենք, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչի: Մենք մեր պայքարը տարբեր ձեւերով շարունակելու ենք, բայց նախ պետք է հասկանանք՝ ինչպես ենք շարունակելու մեր պայքարը: Կարելի է ասել, որ Թուրքիայի քաղաքական ճնշումներն հնարավոր է, որ ազդել են Սահմանադրական դատարանի վրա»,-ասաց նա:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը նշեց, որ Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբը ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը ճանաչելու ուղղությամբ ահռելի աշխատանք է կատարել եւ չի կարծում, որ հունվարի 26-ին Սահմանադրական խորհրդի կողմից նման որոշման կայացումը իրենց թերի աշխատանքի պատճառ կարող էր լինել:
«Ֆրանսիայի հայ համայնքն արդեն 10 տարուց ավելի է աշխատում է այս օրինագծի ընդունման համար, իսկ վերջին տարիներին ահռելի աշխատանք է կատարվել, որովհետեւ նախագահ Օլանդը իր խոստումն էր ուզում կատարել: Ֆրանսիացի եւ մեր իրավաբանների հետ այս օրենքի վրա լրջորեն աշխատել ենք, որպեսզի այս օրենքը անցկացվեր, սակայն, Սահմանադրական դատարանը նման որոշում կայացրեց»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հունվարի 26-ին չեղարկել է ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Ազգային Ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը։
Սահմանադրական խորհուրդը որոշ փոփոխություններ է պահանջել օրենքի այն կետում, որը վերաբերում է ցեղասպանությունների եւ որոշ հանցագործությունների ժխտման համար տուգանքին։
Սահմանադրական խորհուրդը սահմանել է, որ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելը եւ դրանից բխող տուգանքները պարտադիր են կիրառման համար, քանի որ խախտում են 1881-ին ընդունված խոսքի եւ մամուլի ազատության մասին օրենքը, որը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությանը։
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
09:22 21.10.26
13:15 21.10.26
20:04 22.10.26
14:09 21.10.26
11:08 21.10.26
10:34 21.10.26
12:05 21.10.26
18:22 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02