ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում դեսպան Քյուրին ընդգծել է, որ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական հարաբերությունների առաջնային ուղղություններից է, և կանադական կողմը մտադիր է ակտիվացնել գործարար կապերը Հայաստանում: Նշելով, որ այս տարի լրանում է ՀՀ-ի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը` դեսպանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում` նաև գյուղատնտեսության ոլորտում: Այդ նպատակով Ջոն Քյուրն առաջարկել է Կանադայի անասնաբուծության գենետիկ ասոցիացիայի, Կանադայի խոզի մսի և Կանադայի անասնակերի և արոտավայրերի ասոցիացիայի և Հայաստանի Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրել մարտ ամսին Երևանում:
Հուշագրի ստորագրումից բացի, նախատեսվում է նաև կանադացի գործարարների այց Հայաաստան: Միաժամանակ դեսպանը հավելել է, որ կանադական կողմը նպատակադրված է կազմակերպել նաև հայ բիզնեսմենների այց Կանադա` տեղում գյուղատնտեսության բնագավառում երկրի փորձը ուսումնասիրելու և գործարար կապեր հաստատելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև ագրոպարենային համալիրում ձևավորված սերտ համագործակցության առթիվ: Երկկողմ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով նախարարն առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` պատրաստի արտադրանքը հետագայում ԵՏՄ երկրներ արտահանելու հեռանկարով:
«Մենք ուրախ ենք, որ կանադական ագրարային բիզնեսը մուտք է գործում Հայաստան, և մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել երկկողմ ծրագրերի իրականացմանը», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության առավել հեռանկարային ճյուղերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը, մասնավորապես մատնանշել է տավարաբուծության և խոզաբուծության ոլորտները: Կարևորելով Կանադայում մասնագիտացված ճյուղային խորհուրդների մեծ ազդեցությունը մասնավոր հատված-պետութուն հարաբերություններում` նախարարն ընդգծել է, որ այս հարցում կանադական փորձն ուսանելի է Հայաստանի համար և հայկական կողմը կուսումնասիրի դրա տեղայնացման հնարավորությունը Հայաստանում:
Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Քյուրն առաջարկել է Իգնատի Առաքելյանին այցելել Կանադա` իր գործընկերոջ հետ հանդիպելու և փոխգործակցության շրջանակների ընդլայնման նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
09:04 21.10.26
13:15 21.10.26
09:22 21.10.26
20:04 22.10.26
14:09 21.10.26
10:34 21.10.26
11:08 21.10.26
20:21 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02