Իրենց հայրենիքներից Եվրոպա գաղթած ու Հին աշխարհամասում ապահով կյանք որոնող փախստականները ստիպված են ապրել շատ ծանր պայմաններում: Հատկապես դժվար կացության մեջ են երեխաները, որոնք ծեծվում են ոստիկանության կողմից, ենթարկվում փողոցային շների հարձակումներին, չունեն տաք հագուստ ու 10 աստիճան ցրտի պայմաններում ստիպված են քնել լքված պահեստներում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս մասին հայտնում է Save The Children միջազգային բարեգործական կազմակերպությունը, որի փոխանցմամբ՝ նման պայմաններում են ապրում Խորվաթիայից ու Հունգարիայից Սերբիա հետ ուղարկված փախստականները:
Մայրաքաղաք Բելգրադի արվարձանների լքված պահեստներում հաստատված երեխաները ստիպված են դիմակայել սովին ու անտանելի ցրտին:
«Ոստիկանությունը ծեծեց մեզ, վերցրեց տաք հագուստներն ու կոշիկները, հետո մեզ հետ ուղարկեց»,-պատմել է 12-ամյա աֆղանցի Ալեմը, որը Խորվաթիայի և Հունգարիայի սահմանները հատել փորձած, սակայն այժմ Բելգրադի հետնախորշերում հայտնված 1.000 փախստականներից մեկն է:
Տղան պատմել է, որ փորձել է 5 անգամ հատել Խորվաթիայի և նույնքան անգամ՝ Հունգարիայի սահմանը, սակայն բոլոր փորձերն անհաջող են եղել:
Կազմակերպության ներկայացուցիչները նկատել են, որ պահեստներում բնակություն հաստատած փախստականների մեծ մասը ծեծվել է սահմանապահների կողմից, բայի այդ, նրանց մարմինների վրա կան շների հարձակումների բազմաթիվ հետքեր:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը բազմիցս բարձրաձայնել է Խորվաթիայում և Հունգարիայում իրավապահների կողմից փախստականների հանդեպ ընդգծված դաժան վերաբերմունքի մասին:
Հայտնի է, որ Սերբիա ժամանող փախստականների 45%-ը երեխաներ են, որոնց 20%-ը միայնակ է՝ առանց ծնողի:







20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
09:04 21.10.26
13:15 21.10.26
09:22 21.10.26
20:04 22.10.26
14:09 21.10.26
10:34 21.10.26
11:08 21.10.26
20:21 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02