Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը կոշտ պատասխան է տվել Թուրքիայի ԱԳՆին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Թուրքական 6 ռազմական ինքնաթիռներ փետրվարի 1ին 138 անգամ խախտել են թուրքհունական օդային սահմանը և տաս անգամ պտույտ կատարել հունական Իմիա և Կալոլիմնոս կղզիների վրա:
Այս գործողությունները Թուրքական կողմը կատարել է այն բանից հետո, երբ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ուղաթիռից
ծաղկեպսակ է գցել Իմիա կղզու մոտակայքում, որտեղ 21 տարի առաջ զոհվել էին 3 հույն օդաչուներ:
Թուրքական կողմի այս արարքին ի պատասխան` Հունական կողմը զորավարժություններ է իրականացրել Էգեյան ծովում թուրքհունական ջրային սահմանին մոտ գտնվող Կոս կղզում:
Կոս կղզում հունական կողմի իրականացրած զորավարժության վերաբերյալ Թուրքիայի
ԱԳՆն հայտարարություն է տարածել, որում այդ զորավարժությունը համարել է 1947ին Փարիզում կնքված խաղախության համաձայնագրի խախտում և Հունաստանին կոչ արել ակլևս չխախտել միջազգային իրավունքները:
Հունաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը պատասխանել է Թուրքիայի հայտարարությանը:
«Թուրքիան մշտապես խախտում է միջազգային իրավունքը և նա իրավունք չունի մյուս երկրներին ուղղորդել պահելու այդ իրավունքները», անդրադառնալով թուրքական կողմի հայտարարությանը՝ ասել է Հունաստանի ԱԳՆ խոսնակ Ստրատոս Էֆտիմիուն:
Թուրքհունական հարաբերությունները վերջին շրջանում հատկապես լարվել են 2017ի հունվարի 26ին Հունաստանի Գերագույն դատարանի կողմից Հունաստան փախած թուրք զինվորականներին Թուրքիային վերադարձնելու պահանջը մերժելուց հետո:
2016 թվականի հուլիսի 15ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին վերցրել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:
Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը:
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
09:04 21.10.26
13:15 21.10.26
09:22 21.10.26
20:04 22.10.26
14:09 21.10.26
10:34 21.10.26
11:08 21.10.26
20:21 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02