«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հարակից զեկուցող ԱԺ «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասաց, որ համաձայն է նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ, որ միայն մենք կարող ենք մեր երկիրը զարգացնել:
«Համաձայն եմ՝ ուրիշի դարդուցավը չի մեր երկրի զարգացումը։ Հակառակը՝ ամեն մի հնարավորություն ուրիշները կօգտագործեն, որ մեզ վնաս տան, որովհետև մեր վնասը ուրիշի օգուտն է»,-ասաց նա:
Հակոբյանը նշեց, թե կարևոր չէ՝ ով է որոշում կայացնում, կարևորը՝ ինչպիսի որոշում են կայացնում: Մինչդեռ նա համաձայն չէ Ռուսաստանի Դաշնության հետ զուգահեռներ անցկացնելուն:
«ՌԴ-ն, թողնելով ռուբլին ազատ շուկա դուրս գա, ունեցավ անկում։ Չեմ կարծում, որ դա է մեզ պետք»,-ասաց նա և նշեց, որ ՌԴ-ն երկու անգամ գնաց դրան, ռուբլին արժեզրկեց, արդյունքում ունեցավ կենսամակարդակի վատացում ուղիղ երկու անգամ:
Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ Բագրատյանը ռիսկայինի կողմնակից է և ասում է՝ թողեք դրամը մտնի ազատ շուկա, այնքան, մինչև կկարգավորվի։ Մինչդեռ, ըստ Հակոբյանի, կա այլ տեսակետ, որ կայունություն է պետք տնտեսության համար:
Հակոբյանն ընդգծեց, որ ՌԴ-ն ստիպված գնաց այդ քայլին, որովհետև պարտադրված էր, բայց արդյունքում սոցիալական վիճակը վատացավ:
«Տնտեսության կայուն վիճակը համեմատենք, ունենք գնանկում, կայուն տնտեսություն»,-անդրադառնալով ՀՀ տնտեսությանը՝ ասաց նա:
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
09:04 21.10.26
13:15 21.10.26
09:22 21.10.26
20:04 22.10.26
14:09 21.10.26
10:34 21.10.26
11:08 21.10.26
20:21 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02