Մոսկվայում տրամադրված են Վրաստանի հետ այցագրային ռեժիմի հետագա դյուրացմանը եւ չեն բացառում դրա չեղարկումը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում:
Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի հետ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի՝ նախօրյակին Պրահայում կայացած կոնսուլտացիաների արդյունքների վերաբերյալ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվում է, որ «Կարասինը հաստատել է այցագրային ռեժիմի հետագա դյուրացման տրամադրվածությունը՝ չբացառելով հեռանկարում նաեւ դրա չեղարկումը»:
«Դա, այդ թվում, կախված է տվյալ ուղղությամբ պատասխանատու աշխատանք կատարելու վրացական իշխանությունների պատրաստակամությունից»,- հայտարարել են նախարարությունում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «կողմերը գոհունակությամբ են արձանագրել հումանիտար փոխանակումների եւ մարդկանց միջեւ շփումների աճող ինտենսիվությունը»:
«Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ազատականացման շնորհիվ, որը ռուսական կողմից իրականացվել է 2015 թվականի վերջին, Թբիլիսիում Ռուսաստանի շահերի սեկցիայի կողմից տրված այցագրերի թվաքանակը կրկնապատկվել եւ հասել 40 հազարի»,- հայտնել են ԱԳՆ-ում:
Նախարարությունում նշել են, որ «կողմերը հաստատել են երկկողմ հարաբերությունների փուլային վերականգնման փոխշահավետ քաղաքականությունը շարունակելու մտադրությունը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
09:04 21.10.26
13:15 21.10.26
09:22 21.10.26
20:04 22.10.26
14:09 21.10.26
10:34 21.10.26
11:08 21.10.26
20:21 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02