Ադրբեջանի իշխանությունները վրդովված են ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի շուրջ ստեղծված իրավիճակի քաղաքականացմամբ, նրա ճակատագիրը կորոշի դատարանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Ինձ զարմացնում և վրդովվեցնում է այդ հարցի ավելորդ քաղաքականացումը: Անընդհատ նրան բլոգեր են անվանում: Իսկ եթե լիներ ինժեներ, նրանով չէի՞ն հետաքրքրվի: Նա խախտել է օրենքները, և իրավական հիմնավորմամբ հարուցվել է քրեական գործ, որի հիման վրա Ինտերպոլում դիմում է տեղադրվել, որի համաձայն էլ նրան ձերբակալել է բելառուսական կողմը: ԱՊՀ շրջանակներում՝ Քիշնևի կոնվենցիայի համաձայն: Ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում: Շահարկումներն այն հարցի շուրջ, որ նա բլոգեր է, չի նշանակում, որ նա օրենքի առջև անձեռնմխելիություն ունի»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Ալեքսանդր Լապշինը երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու:
Նույն օրն ավելի վաղ Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Ադրբեջանին Լապշինի արտահանձնման մասին երկրի գլխավոր դատախազության որոշումը:
Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը վճռել էր Լապշինին արտահանձնել Ադրբեջանին՝ քրեական հետապնդման համար: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինի արտահանձնման մասին դատախազության որոշումը: Բլոգերի փաստաբանները որոշել էին բողոքարկել այդ որոշումը վերջին ատյանում՝ Բելառուսի գերագույն դատարանում:
Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:
Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
09:04 21.10.26
13:15 21.10.26
09:22 21.10.26
20:04 22.10.26
14:09 21.10.26
10:34 21.10.26
11:08 21.10.26
20:21 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02