Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում շարունակվում է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը:
Նախօրեին կայացած դատական նիստի ընթացքում կրկին պաշտպանական ճառով է հանդես եկել մեղադրյալներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ալի Ֆուաթ Յըլմազերը: Այս մասին հայտնում է «Ակօսը»:
Յըլմազերը, որը բոլոր նախորդ նիստերի ժամանակ հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները, այս անգամ նույնպես Դինքին չպաշտպանելու համար մեղադրել է Թուրքիայի իշխանություններին: Վերջինս նաև անեծքներ է տեղացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, ինչն իրարանցում է առաջացրել դատարանի դահլիճում:
«Հետաքննությունը վարողներին չեք ձերբակալում, նրանք շարունակում են պաշտոնավարել: Հանձնարարություն տվող ու այդ հանձնարարությանը տեր չկանգնողների պատիժն Ալլահը թող հազար անգամ տա», - ասել է Յըլմազերն Էրդողանից ստացած հանձնարարությունները մեկնաբանելիս:
Դատավորը ստիպված է եղել խնդրել Յըլմազերին կառավարել իրեն դատարանի դահլիճում և հիշեցրել է, որ այդ անձն «ի վերջո Թուրքիայի Հանրապետության նախագահն է»:
Նշենք, որ այժմ Յըլմազերը կասկածվում է նաև Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամ լինելու համար և ձերբակալվել է հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած հետաքննության շրջանակում:
Ավելի վաղ տեղի ունեցած դատական նիստերից մեկի ընթացքում Յըլմազերը հայտարարել էր, որ Դինքի սպանության գործը որևէ կապ չունի գյուլենականների հետ, և հաստատել այն տեսակետը, որ Դինքի սպանության հետևում կանգնած է «Էրգենեկոն» ծայրահեղական ահաբեկչական գաղտնի խումբը, որի ղեկավարներից է ազգայնական գործիչ Վելի Քյուչյուքը:
Նա նաև հավելել էր, որ իր պաշտոնավարման ընթացքում «Էրգենեկոնի» հետ կապված հետաքննության շուրջ պարբերաբար կապ է պահպանել Էրդողանի հետ, որն այն ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
09:04 21.10.26
13:15 21.10.26
09:22 21.10.26
20:04 22.10.26
14:09 21.10.26
10:34 21.10.26
11:08 21.10.26
20:21 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02