Եվ այսպես, ավարտվեցին Հայաստանի հանրության «ծանր» ու «տառապալից» սպասումները՝ կապված խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակների հետ: Դրանք այլևս ներկայացված են, «գաղտնազերծված» և հանրությունն այլևս «դեմքով» է ճանաչում իր «հերոսներին»: Ընդ որում, հանրությունը տեսավ, համոզվեց, որ նրանց ճանաչում է շատ վաղուց և ընդ որում նրանց գերակշիռ մեծամասնությունն էլ ավելի շուտ հակահերոսներ են, քան հերոսներ: Հակահերոսներ են որոշների պարագայում այդ բառի բուն իմաստով, իսկ որոշների պարագայում՝ պատկերավոր:
Ավելին, որոշ դեպքերում հակահերոսը, ըստ էության, մեղմ բնորոշում է, քանի որ հանրությունը գործ ունի պարզապես օրենքը ոտնահարած, այսինքն՝ հանցագործություն կատարած անձանց հետ, և եթե երկրում լիներ անկախ արդարադատություն և իրապես գործող իրավապահ համակարգ, ապա այդ մարդկանցից շատերը ոչ թե կուսակցական ցուցակներում, այլ պարզապես քրեակատարողական հիմնարկներում կլինեին: Սակայն, դրա փոխարեն այդ մարդիկ գնում են հերթական անգամ խորհրդարանում հայտնվելու, կամ պարզապես իշխանական կարկանդակից, համակարգային կարկանդակից իրենց բաժինը ստանալու: Ոմաց դա կտրվի պատգամավորական մանդատի, ոմանց կանխիկ փողի, մի մասին նոր բիզնես քվոտաների կամ հների պահպանման տեսքով: Ոմանք իրենց բաժինը կստանան որպես իշխանություն, ոմանք՝ որպես այլընտրանք կամ որպես ոչիշխանություն, ոմանք՝ որպես ընդդիմություն:
Մի բան երևի թե հստակ է՝ համամասնական ցուցակների կամ խորհրդարանի ընտրության տարբեր մաստի մասնակիցների ցուցակների հրապարակումից հետո, որ շատ քիչ է շանսը, որ այս ընտրությամբ վերջապես իրենց բաժինը, իրենց շահաբաժինը կստանան հասարակությունն ու պետությունը և հենց դա կլինի խորհրդարանական ընտրության գլխավոր արդյունքը: Դժբախտաբար, այդպիսի արդյունքի հեռանկարն իսկապես փոքր է, և այն գործնականում ուղիղ համեմատական է այն մարդկանց թվին կամ տեսակարար կշռին, որոնք խորհրդարանական ընտրությունների մասնակիցների շարքում ներկայանում են նոր որակով, նոր մտածողությամբ, նոր մոտեցումներով, թարմ թե՛ մտքերով, թե՛ դեմքերով, ներկայանում են հանրային խնդիրների և պետական մարտահրավերների համարժեք օրակարգով: Այդ տեսակի տեսակարար կշիռը ակնհայտորեն փոքր է:
Շարունակությունը՝ այստեղ:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02