Ստամբուլի ասորական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Սայիդ Սուսինը թուրքական gazeteduvar.com.tr կայքի հետ զրույցում խոսել է Թուրքիայում ասորական համայնքի ունեցած խնդիրների, բնակչության թվաքանակի և իշխանություններից ունեցած սպասումների մասին:
Սուսինը նշել է, որ ներկայում Թուրքիայում ապրում է մոտ 25.000 ասորի, որոնց ճնշող մեծամասնությունը՝ 17.000-ը, Ստամբուլում, մնացյալ հատվածը ցրված է տարբեր քաղաքներում. վերջիններս հիմնականում ապրում են Մարդինում, Դիարբեքիրում (ասորիների շրջանում հիշատակվում է որպես Ամիդա), Էլյազըղում, Ադըյամանում, Անկարայում, Իզմիրում և այլուր:
«Թուրքիան շատ խայտաբղետ երկիր է: Հատկապես կրոնական փոքրամասնությունների հետ կապված ինտենսիվ արտագաղթ է եղել պարբերաբար: Այս տարածաշրջանում ապրելու համար միշտ պետք է ինչ-որ գին վճարես», - ասել է ասորական համայնքի ներկայացուցիչն ու հավելել, որ ասորիների հիմնական խնդիրը Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից մինչ օրս եղել է մայրենի լեզվով կրթություն ստանալու հարցի լուծումը, որի ճանապարհին նրանք հանդիպել են բազմաթիվ դժվարությունների:
«Քանի որ մենք Ստամբուլ ենք եկել 1950-ականներից հետո, այստեղ շատ գույք ու ունեցվածք չունենք: Սակայն Մարդինում, օրինակ, ասորիներին պատկանող բավականաչափ գույք կա, որն օրենքով կարողացանք ետ ստանալ», - պատմել է Սուսինը: 
Նրա պնդմամբ՝ Թուրքիայի իշխանությունները, անտեսելով Լոզանի պայմանագրի կարևոր կետերը, ասորիներին փոքրամասնության կարգավիճակ ունեցող համայնքին համապատասխան իրավունքներ չեն տվել, ինչպես հնարավորություն չեն տվել ունենալ սեփական դպրոցներն ու սերտել մայրենին: Նրա խոսքով՝ համայնքն իր իսկ ուժերով կարողացել է միայն համեստ նախակրթարան ստեղծել երեխաների համար:
«Ասում էին՝ դուք փոքրամասնություն չեք: Բայց գնում ես պետական կառույց, կամ ասում ես՝ լավ, գնամ ռազմական դպրոց ընդունվեմ, այդ պահին ասում են՝ չես կարող մտնել», -ասել է եկեղեցական հիմնադրամի ղեկավարը՝ շեշտելով, որ Թուրքիայի ասորիները նույնպես ցանկանում են ունենալ իրենց դպրոցները և զբաղեցնել պետական պաշտոններ:
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
09:04 21.10.26
20:12 20.10.26
09:22 21.10.26
13:15 21.10.26
18:51 20.10.26
18:35 20.10.26
10:34 21.10.26
12:05 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02