Թուրքիայում վերջին 60 տարվա ընթացքում ծնված-մեծացած յուրաքանչյուր սերունդ վերապրել է առնվազն մեկ հեղաշրջում կամ հեղաշրջման փորձ: Դրանցից ամենաարյունալին համարվում է 1980թ.-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումը:
Վերջին հեղաշրջման փորձը Թուրքիայում տեղի ունեցավ 2016թ.-ի հուլիսի 15-ին, որից հետո մինչ օրս Թուրքիայում շարունակում է գործել արտակարգ դրության ռեժիմը:
Թուրքական gazeteduvar.com.tr կայքի սյունակագիրներից Բերրին Սյոնմեզը, անդրադառնալով հեղաշրջումներ վերապրելով մեծացած հանրապետական Թուրքիայի սերունդներին, փաստում է, որ դրանք իրենց լուրջ ազդեցությունն են ունեցել թուրք հասարակության հոգեկերտվածքի, վախերի ու ագրեսիայի առումով:
«Նրանք դատապարտված են շարունակական տրավմա ապրելուն: Հեղաշրջումներն իրենց մեծ դերն ունեն մեր հասարակության անարգալից, անկիրթ, անվստահելի լինելու հարցում», - գրում է Սյոնմեզը:
Սյունակագիրը նկատում է, որ ամեն հեղաշրջումից կամ հեղաշրջման փորձից հետո հասարակությունն ավելի շատ է հակված ագրեսիվ մեթոդներով լուծելու այն խնդիրները, որոնք միանգամայն հնարավոր է լուծել դիվանագիտական հարթակներում:
«Այսպիսով՝ արտակարգ դրություն հայտարարելը հարցի լուծում չէ, քանի որ ապստամբների ու ապստամբությունների դեմ պետք է պայքարել իրավական ճանապարհով», - ընդգծում է Սյոնմեզը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցած ռազմական հեղաշրջման փորձի համար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
09:04 21.10.26
09:22 21.10.26
13:15 21.10.26
14:09 21.10.26
11:08 21.10.26
10:34 21.10.26
12:05 21.10.26
13:14 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02