Նիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների լարման հետևանքով հոլանդական «Go Explore» տուրօպերատորը որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը «Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերության հետ: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Go Explore»-ի տնօրինության որոշման համաձայն` տուրօպերատորի կողմից Հյուսիսային Աֆրիկա կատարվելիք թռիչքների ժամանակ «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռներն այլևս չեն օգտագործվելու:
Ընկերության սեփականատեր Դենի վան Գելդրոփն այս որոշման առնչությամբ ասել է. «Կարծում եմ պետք է մի բան ձեռնարկել, երբ մեզ ներկայացնող վարչապետին մեղադրում են նացիստ և ֆաշիստ լինելու մեջ: Մտածեցի` ի՞նչ կարող եմ անել: Նախ և առաջ կարող եմ չգնալ Թուրքիա որպես զբոսաշրջիկ: Իսկ որպես կազմակերպություն՝ որոշեցի չօգտագործել «Թուրքական ավիաուղիներ»-ը»:
Նա նշել է, որ «Go Explore»-ի 20-ամյա պատմության մեջ նման որոշում ընդունվում է առաջին անգամ:
«Մենք տուրօպերատոր ենք, քաղաքական կազմակերպություն չենք: Սակայն հարցն ինձ դիպավ, դա ազդեց ողջ Նիդերլանդների վրա»,-նշել է Դենի վան Գելդրոփը:
Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները խիստ լարվել են այն բանից հետո, ինչ հոլանդական կողմն արգելեց թուրք քաղաքական գործիչներին և մասնավորապես արտգործնախարար Չավուշօղլուին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալ իր տարածքում:
Ավելի ուշ Նիդերլանդները թուրք նախարարների ինքնաթիռներին չթույլատրեց վայրէջք կատարել իր տարածքում: Ավելին, Նիդերլանդները Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարին «անցանկալի անձ» հայտարարեց ու արտաքսեց երկրից:
Պաշտոնական Անկարան բողոքի երկու նոտա է հղել հոլանդական կողմին: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն առկախելու որոշման մասին` պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար:
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
09:04 21.10.26
20:12 20.10.26
13:15 21.10.26
09:22 21.10.26
18:51 20.10.26
17:15 20.10.26
18:35 20.10.26
16:52 20.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02