Ավարտվեցին նոր Սահմանադրությամբ անցկացվող ՀՀ առաջին համապետական ընտրությունները, և Հայաստանի ամենահին կուսակցությունը հերթական անգամ կարողացավ հաղթահարել նվազագույն շեմն՝ իր տեղն ապահովելով ՀՀ 6-րդ գումարման խորհրդարանում:
Ստանալով 103,173 ձայն, որը կազմում է ընդհանուր քվեների 6,58 տոկոսը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ենթադրաբար կստանա 7 պատգամավորական մանդատ:
Հաշվի առնելով նոր ընտրական օրենսգրքով նախատեսված կարգը՝ ամենայն հավանականությամբ առաջին 4 մանդատները կստանան ՀՅԴ-ի համապետական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված անձինք:
Նկատի ունենալով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև հնարավոր կոալիցիա ձևավորվելու հեռանկարը՝ կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ի ցուցակում 2-րդ և 5-րդ համարները զբաղեցնող Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը չեն լինի խորհրդարանում, փոխարենը զբաղված կլինեն կառավարությունում: Հետևաբար 6-րդ գումարման ԱԺ-ում Դաշնակցության առաջին 4 մանդատները կարող են ստանալ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմենուհի Կյուրեղյանը և ՀՅԴ խմբակցության գործող պատգամավոր Արմեն Բաբայանը, ով ցուցակում 7-րդն է:
Այն ընտրատարածքները, որտեղ ՀՅԴ-ն ստացել է ամենամեծ թվով ձայներ, կորոշեն, թե ում են բաժին հասնելու խմբակցության մյուս 3 մանդատները.
Ըստ որում՝ Դաշնակցությունն ամենաշատ քվեներ ստացել է Շիրակի մարզն ընդգրկող 11-րդ ընտրատարածքում՝ 11,945 ձայն, Արմավիրի մարզն ընդգրկող 6-րդ ընտրատարածքում՝ 11,110 ձայն, և Տավուշի մարզն ընդգրկող 13-րդ ընտրատարածքում՝ 9095 ձայն:
Այս ընտրատարածքներում Դաշնակցության համար ամենաշատ ձայներ են հավաքել Ռոմիկ Մանուկյանը (11-րդ ընտրատարածք)՝ 3100 ձայն, Անդրանիկ Կարապետյանը (6-րդ ընտրատարածք)՝ 2972 ձայն, և Սուրեն Մանուկյանը (13-րդ ընտրատարածք), ով ստացել է 5274 ձայն՝ դառնալով Դաշնակցության ամենաշատ քվե ստացած վարկանիշային թեկնածուն բոլոր ընտրատարածքներում:
Այսպիսով, նոր խորհրդարանում Հայ Յեղափոխական Դաշնակցության նոր խմբակցության հավանական պատգամավորները կլինեն Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արմեն Բաբայանը, Ռոմիկ Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանը և Սուրեն Մանուկյանը:
Հաշվի առնելով, թե ովքեր են լինելու ՀՅԴ նոր խմբակցության պատգամավորները, կարելի է ենթադրել, որ քաղաքական դաշտում կուսակցության դիրքավորման սկզբունքների մեջ առաջիկայում առանձնահատուկ փոփոխություններ չարժի սպասել: Բայցևայնպես, անգամ առանց ակնհայտ փոփոխությունների՝ Դաշնակցությունը կարողացել է վարկանիշի էական աճ գրանցել:
Եթե համեմատենք 2012թ-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ, ապա ՀՅԴ-ն այս ընտրություններում գրանցեց բարելավված արդյունքներ թե՛ խորհրդարանում ստացած մանդատների թվի հարցում, և թե՛ ստացած բացարձակ ձայների հարցում:
Այսպես՝ 2012թ-ին ՀՅԴ-ի օգտին քվեարկել էր 85,550 քաղաքացի կամ ընտրություններին մասնակցածների 5, 67 տոկոսը, մինչդեռ այս ընտրություններին Դաշնակցությանը ձայն է տվել 103,173 քաղաքացի կամ քվեարկածների 6,58 տոկոսը:
Տարբեր ընտրատարածքներում ՀՅԴ-ի վարկանիշային թեկնածուների հավաքած ձայների համեմատությունը ցույց է տալիս նաև, որ Դաշնակցությունը չի հիմնվել մեկ կամ մի քանի առանցքային թեկնածուների ստացած քվեների կամ վարկանիշի վրա, այլ ապահովել է բալանսավորված ընտրազանգված՝ ստանալով ձայներ երկրի ամբողջ տարածքից:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:44 27.04.26
12:19 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44