Նախորդ գիշերվանից ՀՀԿ նախընտրական շտաբներում խրախճանք է: Հայաստանյան իրականության մեջ ընտրություններն ու խրախճանքը դարձել են անբաժանելի` կոնտրաստի մեջ մտնելով հասարակության թշվառության հետ: Սակայն իշխանության վարքագծից գուցե ավելի կարևոր է ընդդիմության անելիքը, մանավանդ, մի քանի օրից մեկնարկում են նորընտիր խորհրդարանի աշխատանքները, բացի այդ` երկրում տեղի է ունենում համակարգային տրանսֆորմացիայի գործընթաց, որին ընդդիմությունը գոնե անուղղակիորեն մասնակցելու է:
Երևանի ընտրություններից հետո «Ելք»-ի մարտավարությունը հար և նման է նրան, ինչին ականատես ենք եղել խորհրդարանական ընտրություններից հետո: Դաշինքն, ըստ էության, ընդունում է ընտրությունների արդյունքները և նոր ավագանիում աշխատելու հայտ է ներկայացնում: Սա մի կողմից ցույց է տալիս, որ «Ելք»-ում դասեր են քաղել նախորդ ըննդիմությունների սխալներից, մյուս կողմից` սպասումներ է ծնում, որ գուցե դաշինքում լուրջ վերլուծության առարկա դառնան հատկապես վերջին քարոզարշավի ընթացքում թույլ տրված սխալները: Երկրում ձևավորվել է ընտրակեղծարարության այնպիսի համակարգ, որին ինտեգրված է հասարակության մեծամասնությունն ու առնվազն ոչ ադեկվատ ու անարդյունսվետ կլինի դրա դեմ «սուր ճոճել» դատարաններում կամ հրապարակներում:
Սա ճշմարտության մի երեսն է, իսկ մյուսն այն է, որ հասարակական նման դեգրադացիայի պատճառներից մեկն այն է, որ ժողովուրդը չի տեսնում այլընտրանք, ըստ էության` զրկված է ընտրությունից: Ներկա խորհրդարանի պատկերը, «Ելք»-ի էլեկտորալ կառուցվածքի ուսումնասիրությունը հուշում են, որ դաշինքը պետք է գնա նման այլընտրանքի կայացման ճանապարհով, բայց վերջին ձախողումից հետո (խոսքը ոչ այնքան ընտրությունների արդյունքների, որքան` քարոզարշավի որակի մասին է)` այս թիմին ոչ թե քաղաքական «ռեսթարթ», այլ` «ֆորմատ» է պետք: Իհարկե կա նաև այլ ճանապարհ, որը «Ելք»-ին կարող է բերել ոչ թե իրական այլընտրանքի ձևավորմանը, այլ ինտեգրել ներհամակարգային հակամարտության այս կամ այն բևեռին:
Ժամանակին հենց նման ճանապարհով գնաց Լևոն Տեր-Պետրոսյանը` մի դեպքում երկխոսելով Սերժ Սարգսյանի հետ, մյուս դեպքում` Գագիկ Ծառուկյանի հետ միասին պահանջելով նրա հրաժարականը: Օրինակ, չենք կարծում, որ Երևանի ընտրություններում ընտրակեղծարարության առանցքը եղել է ոստիկանությունը, սակայն «Ելք»-ի երեկվա հետընտրական հայտարարությունում սլաքներն ուղղվում են հենց ոստիկանության ուղղությամբ: Իրավունք ունենք մտածելու, որ «Ելք»-ը գուցե մեսիջ է ստացել Վլադիմիր Գասպարյանի ներհամակարգային մրցակիցներից կամ գուցե հենց դաշինքն է փորձում դաշնակիցներ գտնել իշխանության մեջ: Բայց սա ընդամենը վարկած է, որը շրջանառում ենք նվազ համարձակությամբ` չնայած նմանատիպ վարկածները մեր ընդդիմադիրները սիրում են ներկայացնել «դատավճռի» տեսքով:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:44 27.04.26
12:19 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44