Երևանում ներդրումային դաշտի ակտիվացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») տնօրեն Էդգար Մանուկյանի հանդիպման ժամանակ:
Կարևորելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի կողմից այս ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքները՝ Վահե Նիկոյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորության շրջանակում պատրաստակամ է հնարավորին աջակցել փոխշահավետ համագործակցության շրջանակում մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրագործմանը:
«Երևանում այսօր ձևավորված է բարենպաստ ներդրումային միջավայր, ինչը, միանշանակ, կարևոր նախապայման է ներդրողների համար: Ասօր հասանելի են նաև քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային առաջարկների փաթեթները: Միաժամանակ մենք ողջունում ենք ցանկացած նոր առաջարկ», - նշել Վահե Նիկոյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ IDeA հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանն իր հերթին ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը: Ընդգծելով Երևանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները՝ Էդգար Մանուկյանը նշել է համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման կարևորությունը և այս համատեքստում խոսել մայրաքաղաքում իրագործելի ներդրումային ծրագրերի մասին: Մասնավորապես ներկայացվել են հիմնադրամի կողմից մշակված զբոսաշրջության զարգացմանն ուղղված` Երևանում նոր ճոպանուղու կառուցման, Հաղթանակ զբոսայգու վերակառուցման, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոցի զարգացման ներդրումային ծրագրերի առաջարկները:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու առաջարկների փաթեթները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44