Հայաստանը հայ ազգին է պատկանում: Բոլորը պարտականություն ունեն բռնապետությունից ազատվելու համար, որովհետև ճնշվում և արտագաղթում է հայ ժողովուրդը: Այս մասին այսօր Կառավարության դիմաց ասաց «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:
Վերջինս ՔԿՀ-ի դիմաց հայտարարեց, որ Կառավարության դիմաց նստացույց է սկսելու` ի պաշտպանություն դատապարտյալների իրավունքների:
«Արդարադատության նախարարին եմ պահանջում, թող գա և ինձ պատասխան տա, թե ինչու է ինձ գերի պահել քրեակատարողական հիմնարկում: Հեռուստացույցով ասում են, որ օրենքի երկիր է, աշխատում են, որ ամեն ինչ լավ լինի», -ասաց Ավետիսյանը:
Հարցին` լինելով ազատամարտիկ` ինչպե՞ս է վերաբերում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությանը, Վոլոդյա Ավետիսյանը պատասխանեց, որ դեռ նրա հետ չի հանդիպել: Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործունեություն ծավալելուն, Ավետիսյանն ասաց. «Մի բան է ընդդիմադիր լինելը, մեկ այլ բան է ընդդմիադիր դիրքերից հանդես գալը: ՔԿՀ-ից 3,8 տարի անց դուրս եմ եկել ու տուն չեմ գնացել, եկել եմ իմ բողոքը հայտնեմ»:
Հիշեցնենք, որ այսօր Ավետիսյանն ազատ արձակվեց 2013 թ. կիրառված համաներման հետևանքով պատժաչափի կրճատման արդյունքում:
Վոլոդյա Ավետիսյանին առաջին ատյանի դատարանը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ վեց տարի ժամկետով:
Վոլոդյա Արտուշի Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը հաշվվում է 2013 թվականի սեպտեմբերի 20-ը:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
15:28 26.08.26
15:15 26.08.26
15:02 26.08.26
09:04 26.08.26
14:13 26.08.26
10:35 26.08.26
10:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02