Անկեղծ ասած` հումանիստական նկատառումներից ելնելով որոշել էինք չանդրադառնալ «Ժառանգության» մշուշոտ հեռանկարին` ընկածին չհարվածելու մղումով: Սակայն անդրադարձի առիթը ստեղծեց հենց ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը` հետընտրական առաջին հարցազրույցում հանդես գալով ոչ ադեկվատ գնահատականներով, առաջարկելով մշուշոտ լուծումներ:
Երբ քաղաքական գործիչն իր թիմի անհաջողությունները պայմանավորում է բացառապես ընտրակեղծարարությամբ և համառորեն շրջանցում է այն հարցի պատասխանը, թե ինչպես հաջողացրեց չորս տարիներին կորցնել կես միլիոնանոց էլեկտորատն ու գրեթե ամբողջ կուսակցական թիմը, ապա այդքան էլ հետաքրիր չէ, թե ինչ լուծումներ է նա առաջարկում առաջիկայի համար: Մանավանդ, արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միավորվան նրա առաջ քաշած ընդհանրական բանաձևը ոչինչ չենթադրող մի նախադասություն է, որի տողատակում անգամ տեսանելի չեն Րաֆֆու տեսլականի բովանդակությունն ու կառուցվածքը:
Պարույր Հայրիկյանն` իրեն բնորոշ դիպուկությամբ, Հովհաննիսյանին «թեթևսոլիկ» է անվանել: Մենք ձեռնպահ կմնանք նման կոշտ ձևակերպումներից, մանավանդ, Րաֆֆու անբովանդակ ցուցադրականությունն ու դիլենտանտիզմն ավելի պերճախոս, խոսուն հատկանիշներ են: Նա կարողացել է կլոունադայի վերածել պետական ծառայությունը, երբ պատիվ ուներ լինելու Հայաստանի առաջին արտգործնախարարը: Նա վերջնականապես սպանեց հանրության հավատն ընդդիմության հանդեպ, երբ տասնյակ հազարավոր մարդկանց անտերության մատնեց Երևանի փողոցներում` ընտրությունների օրինականությունը փնտրելով Ծիծեռնակաբերդի բարձունքում` ոստիկանապետի հետ դառնալով տրագիկոմեդիայի գլխավոր հերոս:
Վերջին ընտրություններում բացասականը շատ էր, բայց կար նաև ռացիոնալը, որի դրսևորումներից մեկը` Րաֆֆի Հովհաննիսյանին թոշակի ուղարկելու հասարակության որոշումն էր: Մեկ ամսից սպասվում է Հովհաննիսյանի կուսակցության համագումարը, որի միակ ռացիոնալ որոշումը կարող է լինել մսխված «Ժառանգության» համեստ «կտակի» կազմումը:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02