Քիչ առաջ բավականին ուշագրավ հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը: Նա ասել է, թե Ռուսաստանի հարցում ԱՄՆ-ը և Եվրամիությունն ընդհանուր դիրքորոշում չունեն:
Ուշագրավ է, որ Տուսկի այս հայտարարությունն անմիջապես հաջորդել է ԵՄ կառույցների ղեկավարների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Բրյուսելում այսօր կայացած հանդիպմանը: Տուսկը մանրամասներ չի հաղորդել, սակայն հաշվի առնելով վերջին ամիսների միտումները՝ ենթադրելի է, որ Մոսկվայի հարցում Բրյուսելն ավելի կարծր դիրքորոշում ունի, քան Սպիտակ տան նոր ղեկավարը: Մինչդեռ ամիսներ առաջ միանգամայն այլ պատկեր էր, երբ արևմտյան կոնսոլիդացիայի ոգեշնչողը հենց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էր:
«Ռուսական» հարցը դարձել է ամերիկյան ներքաղաքական լարվածության օջախ, մյուս կողմից՝ անկանխատեսելի դարձնելով Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը: Շատ դժվար է կանխատեսել, թե երբ կդրվի այս անորոշության վերջակետը, մանավանդ, որ ԱՄՆ Կոնգրեսում արդեն հնչում են Թրամփի իմփիչմենթի եզակի պահանջներ: Քանի Վաշինգտոնում անորոշություն է, արևմտյան քաղաքակրթությունը պաշտպանելու, ռուսական մարտահրավերները չեզոքացնելու հիմնական առաքելությունն ընկնելու է Մերկել-Մակրոն տանդեմի վրա: Սա շատ լավ հասկանում են նաև Կրեմլում:
Պատահական չէ, որ մայիսի 29-ին Փարիզ է ժամանելու Վլադիմիր Պուտինը: Հավանաբար, Ռուսաստանի նախագահը փորձելու է «առաջին ձեռքից» պարզել ֆրանսա-գերմանական դաշինքի ամրության պաշարը և այն ճեղքելու ռուսական հնարավորությունները:
Եվրամիության ռեսուրսները բավարար չեն ռուսական մարտահրավերներին դիմագրավելու համար, և եթե ԱՄՆ-ը որոշի «փակվել», դա Ռուսաստանին ավելի սանձարձակ կդարձնի, հատկապես այն տարածաշրջաններում, որոնք Մոսկվան հռչակել է իր կենսական ազդեցության գոտիներ: Հայաստանն իր անորակ դիվանագիտության հետևանքով չի կարողանում օգտագործել երկկողմ հարաբերությունների պոտենցիալը: Մեզ մնում է հուսալ, որ ամերիկյան իսթեբլիշմենթը կարող է հնարավորինս արագ հղկել Թրամփի արտաքին քաղաքականության ռուսական «զիգզագները»:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:44 27.04.26
12:19 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44