Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջըլըն ներկայիս իշխանություններին կոչ է արել դադարեցնել սեփական հասարակության նկատմամբ իրականացվող թշնամական քաղաքականությունը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական bastainfo.com-ը:
«Ադրբեջանում մարդիկ ապրում են վախի և խուճապի մթնոլորտում, առանց վաղվա օրվա նկատմամբ ունեցած որևէ երաշխիքի: Այդ պատճառով ամեն օր բազմաթիվ ինքնասպանությունների դեպքեր են գրանցվում»,-ասել է Հաջըլըն:
Արիֆ Հաջըլըի խոսքով` ներկայումս Ադրբեջանում ամենաազդեցիկ քաղաքացուց մինչև շարքային քաղաքացին հանգստություն, ազատություն և անվտանգություն չունի:
«Առանց ազատության և հանգստության երկրում երջանկություն լինել չի կարող»,-հավելել է նա: Կուսակցության նախագահը նշել է, որ Ադրբեջանում ստեղծված այս իրավիճակի պատասխանատուն գործող իշխանություններն են, որվքեր հասարակության դեմ պայքարի և թշնամանքի քաղաքականություն են վարում:
«Վերջ տվեք այս թշնամանքի քաղաքականությանը, քանի դեռ Ադրբեջանն իսպառ չի ոչնչացել», -դիմելով երկրի իշխանություններին`պահանջել է Հաջըլըն:
Ադրբեջանում Իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում ամրապնդելու նպատակով իշխանությունները շարունակական ձերբակալությունների և ճնշումների քաղաքականություն են վարում, ինչը հուսալքության է հասցրել այդ երկրի հասարակությանը:
Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները:
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
16:22 22.10.26
18:22 22.10.26
10:02 22.10.26
10:21 22.10.26
16:03 22.10.26
16:41 22.10.26
12:49 22.10.26
15:03 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02