Հունիսի 5-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման և ընդլայնման հարցերը, արտակարգ իրավիճակների, աղետների կանխարգելմանն ու չեզոքացմանն ուղղված հիմնախնդիրները:
Կողմերը նշել են, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության նվաճումներից էր Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծումը, որը միակն է տարածաշրջանում և մասշտաբային աղետների դեպքում կարող է օգնություն ցուցաբերել տարածաշրջանային մակարդակով:
Ներկայումս ընթացքի մեջ է Կենտրոնի գործարկման 2-րդ փուլը, այն է՝ Կենտրոնի հագեցումը ժամանակակից փրկարարական տեխնիկայով, որն անհրաժեշտ է Կենտրոնի անխափան գործունեության ապահովման համար (մոտոպոմպեր, ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ, հիդրավլիկ փրկարարական գործիքների հավաքածուներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ, որոնք նախատեսված են վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար): Նախատեսվում է տեխնիկապես հագեցնել նաև Կենտրոնի Իրավիճակային դահլիճը, բացի այդ՝ տեղում պարբերաբար դասընթացներ և վերապատրաստումներ են անցկացնում ՌԴ ԱԻՆ կենտրոնական փրկարարական ջոկատի (“Центроспас”) մասնագետները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաստատել Կենտրոնի 2017-2018թթ.-ների համար նախատեսված գործողությունների պլանը, որը կապահովի Կենտրոնի զարգացումն ու ֆունկցիոնալ անխափանությունը:
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը լինելու է շարունակական և ընդլայնվելու է՝ ներառելով բազմաթիվ վեկտորներ:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44