1in.am - Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այցելել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակ և հանդիպում ունեցել «Ելք» դաշինքի առաջնորդների հետ: Սա, կարծես թե, դեսպանի առաջին հանդիպումն է կուսակցական ձևաչափով հետընտրական փուլում: Արդյո՞ք հանդիպման անհրաժեշտություն է ծագել հենց «Ելք»-ի հետ, թե՞ սա ընդամենը նմանատիպ առաջին հանդիպումն է պլանային այլ հանդիպումների շարքում, որոնք տեղի կունենան առաջիկայում:
Սրանք հռետորական հարցեր չեն: Բանն այն է, որ արժեքային կողմնորոշումների առումով`գործող խորհրդարանում միայն «Ելք»-ը կարող է լինել Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ պոտենցիալ երկարաժամկետ գործընկերը: Մյուս կողմից` դաշինքում, կարծես թե, կոնսենսուս չկա արտաքին կողմնորոշման հարցում և քարոզարշավի ժամանակ որդեգրվել էր «մետությունից» հրաժարվելու խոցելի և անհեռանկար մարտավարությունը: Նույնիսկ տպավորություն ստեղծվեց, որ «Ելք»-ի գործիչները փորձում են ինչ-որ կերպ հղկել Հայաստանի իշխանությունների եվրասիական քաղաքականությունը` այն հնարավորինս Հայաստանին ծառայեցնելու նպատակով: Ամեն դեպքում, «Ելք»-ը խորհրդարանական միակ խմբակցությունն է, որի անդամներին ակնհայտորեն չի բավարարում ռուս-հայկական այսօրվա հարաբերությունների բնույթը, և նրանք այդ մասին բարձրաձայնում են:
Գուցե Միլսի այցը նպատակ է ունեցել այսպես ասած՝ «բացել» «Ելք»-ին`այն իմաստով, որ եթե համագործակցության ազդակը չի գալիս դաշինքից, ապա համապատասխան ազդանշան է հասցեագրում ամերիկյան կողմը, մանավանդ, դեսպանն այսօր խոստացել է «ուժերի ներածի չափով աջակից լինել»: Բանն այն է, որ Արևմուտքում շատ դեպքերում հարկադրված են համագործակցում Հայաստանի իշխանությունների հետ, որովհետև պարզապես այլ գործընկերներ չունեն: Մյուս կողմից` թե՛ ամերիկացիները, թե՛ եվրոպացիներն իշխանություններին չեն վստահում և առնվազն ունեն գործընկերոջ կարիք, ում միջոցով գոնե կարող են ապահովել Հայաստանում իրականացվող իրենց ծրագրերի հանրային ընկալումը: Արևմուտքում կարծես թե հասկացել են, որ այսպես կոչված էլիտար շփումները բավարար չեն Հայաստանի հետ արդյունավետ աշխատելու համար:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:44 27.04.26
12:19 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44