Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ համաձայն նախագծի՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և 17 նախարարներից։
Վարչապետը կարող է զրկվել իր լիազորությունները կատարելուց, եթե կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն կամ էլ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել։ Վարչապետը նաև կարող է զրկվել իր լիազորություններից, եթե ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի։
«Ամրագրվել են աշխատակազմի վերաբերյալ դրույթներ։ Փոխվարչապետներին սպասարկելու է համապատասխան գրասենյակը», - նշեց Հարությունյանը։
Հստակեցվել է նաև կառավարությանը, նախարարություներին և վարչապետին ենթակա մարմիններ շրջանակը, որտեղ ևս երեք նոր մարմիններ են ներառվել՝ պետական արարողակարագի, պետական վերահսկողության և պետական պահպանության ծառայությունները։
Հարությունյանը նաև անդրադարձավ կառավարությա նիստերի դռնփակ լինելու մասին որոշմանը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմնավորմամբ են որոշել, որ նիստերը պետք է դռնփակ անցկացվեն։
«Ի սեր Աստծո, մի ասեք, թե դա ժողովրդավարության կամ բանավեճ ապահովելու համար է։ Նույն տրամաբանությամբ ԱԺ նիստերը կարող ենք փակել», - ասաց Թադիլյանը։
Դավիթ Հարությունյանն էլ նկատեց, որ էական տարբերություն կա օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև. «Օրենսդիր մարմինը երբեք չի գործում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով։ Դրանով է պայմանավորված դռնփակ նիստեր անցկնելու որոշումը։ Գործադիր իշխանությունում դա ժողովրդավարական տարր է», - նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ դռնփակ նիստերի ժամանակ բանավեճերը հնարավոր կդառնան։
Մանե Թանդիլյանը նաև հետաքրքրվեց, թե ինչ տրամաբանությամբ է Միջազգային տնտեսական իտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանվել, իսկ Սփյուռքի նախարարությունը մնացել. «Արդյոք արտաքին քաղաքականության հարցում Սփյուռքի նախարարության դերն ավելի մեծ է», - հետաքրքրվեց պատգամավորը։
Դավիթ Հարությունյանն էլ ընդգծեց, որ այդ որոշումը կապված է քաղաքական նպատակահարմարությունից, քանի որ կառավարությունն իր աշխատանք ավելի արդյունավետ է համարում այդ եղանակով. «Իհարկե, Սփյուռքի նախարարությունը կարելի է նաև միավորել, բայց այս պահին կառուցվածքային հենց այս մոդելն է նպատակահարմար»։
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02