ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ:
Այս մասին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 1993թ. Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, աշխարհահռչակ գիտնական Եվգենի Պատոնի նախաձեռնությամբ: Այն միավորում է Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի գիտությունների ակադեմիաները և Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի ակադեմիան:
2003թ. Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան Միավորված ազգերի Կրթության,գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) պաշտոնական գործընկերն է, 2007թ. ստացել է ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդի կարգավիճակ:
Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նպատակն է միավորել ԱՊՀ երկրների և Վիետնամի գիտությունների ակադեմիաների ջանքերը Խորհրդային Միության փլուզումից հետո համատեղ լուծելու գիտական խնդիրները, ամրապնդելու տասնամյակների ընթացքում ձևավորված կապերը և գիտական համագործակցությունը:
Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի առաջնահերթություններից է կառուցողական երկխոսություն ծավալել Համագործակցության երկրների պետական կառույցների հետ և նրանց ներկայացնել ասոցիացիայի անդամ գիտությունների ակադեմիաների և կազմակերպությունների գիտնականների հավաքական կարծիքը գիտությունների ակադեմիաների և գիտության զարգացման հարցերի վերաբերյալ:
Ներկայումս Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նախագահը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովն է:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02