Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մորս ձայնը» գրքի և համանուն ֆիլմի հեղինակ Կայ Մուրադյանը ԱՄՆ-ի ուսանողական և պրոֆեսորադասախոսական շրջանակում ներկայացրել է գրքի ու ֆիլմի ստեղծման պատմությունը: Կայ Մուրադյանի մայրը Հայոց ցեղասպանությունից փրկվել է 14 տարեկանում: Մուրադյանը միշտ լսում էր ցեղասպանությունը վերապրած մոր պատմությունը, սակայն սարսափելի իրադարձության մանրամասները, կարծես, չէր ընկալում այնքան ժամանակ, քանի դեռ չսկսեց գրել «Մորս ձայնը» գիրքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Dailybruin-ն, անդրադառնալով Կայ Մուրադյանի գրքին ու ֆիլմին, նշել է, որ դրանք կենտրոնացել են Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում նրա մոր կյանքի պատմության վրա: Մուրադյանը պատմել է, որ գիրքը գրելու գաղափարը եկել է մորից: Քանի որ նրա վիճակը գնալով վատանում էր, նա խնդրել է իր աղջկան գրել գիրք իր կյանքի և Հայոց ցեղասպանության մասին: Մուրադյանը սովորում էր Լոս Անջելեսում և ուներ պլաններ գնալ Պեկին՝ ուսումը շարունակելու: Բայց նրա պլանները փոխվեցին, Մուրադյանը չգնաց Պեկին, դրա փոխարեն ավարտին հասցրեց նովելը:
Մուրադյանի խոսքով, ցանկանում էր նպաստել, որ Հայոց ցեղասպանությունն իր գնահատականն ստանար պատմության մեջ: Եվ որպես նախկին ուսուցիչ ցանկանում էր դասավանդողներին տալ առավել մատչելի հնարավորություն հասկանալու ցեղասպանությունը:
«Ես ինքս ինձ մտածում էի՝ ինչպես եմ դա անելու, որ ուսուցիչները հասկանան, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, նրանց աշխատանքը դարձնել ավելի հեշտ և հրավիրել նրանց ուշադրությունը պատմության այս էջի վրա»,-ասել է Մուրադյանը:
Դեպի Թուրքիա և Սիրիա կատարած ճանապարհորդությունների ընթացքում, նա փնտրել է իր մորը փրկողներին, որոնց ժառանգները հիշում էին իր մորը` տասնամյակներ շարունակ Ցեղասպանության ավարտից հետո:
Մուրադյանը խոսել է նաև համանուն նովելի փաստագրական ֆիլմի ստեղծման աշխատանքների մասին: Նա նշել է, որ ցանկանում էր ստեղծել փաստագրական ֆիլմը, որը կօգնի ուսանողներին հասկանալու Հայոց ցեղասպանությունը ավելի մատչելի տարբերակով:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:03 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02