Եվրոպական խորհրդարանի պատգամավորները չեն դիտարկելու ու դիտորդական առաքելություն չեն ուղարկելու Ադրբեջանում ու Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարություն են տարածելԵվրոպական խորհրդարանի Ժողովրդավարության աջակցման ու ընտրությունների համակարգման խմբի համանախագահներ ՄքԱլիստերն ու ՄքԱվանը:
«Եվրոպական խորհրդարանը չի դիտարկի այս ընտրական գործընթացները և, հետևաբար, հետագայում նաև չի մեկնաբանի ընտրական գործընթացն ու արդյունքները: Եվրոպական խորհրդարանի ոչ մի անդամ մանդատ չունի դիտարկելու կամ մեկնաբանելու այս ընտրական գործընթացները Եվրոպական խորհրդարանի անունից»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ եթե խորհրդարանի որևէ պատգամավոր որոշի դիտարկել ընտրությունները սեփական նախաձեռնությամբ, ապա նա իրավունք չունի հայտարարություն կամ գործողություն կատարել Եվրոպական խորհրդարանի անունից:
Ռուսաստանի պաշտոնական կազմակերպությունների առաջարկությունը՝ ծածկել որոշ միջազգային դիտորդների ճանապարհային ու կեցության ծախսերը դեմ է ընտրությունների դիտարկման էթիկային:
Ադրբեջանի հետ կապված նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույցը կընդունի այս ամռանը:
«Միայն այս զեկույցը կարող է արտահայտել հարցի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կլինեն մարտի 18-ին, իսկ Ադրբեջանում՝ ապրիլի 11-ին:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:03 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02