Այսօր հայ մեծանուն պոետ, գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է՝ լրանում է նրա 121 տարին: Այս առիթով նրա հուշարձանի շուրջ էին հավաքվել, դպրոցականներ, մտավորականներ և պարզապես չարենցասերներ: Նրանք հարգանքի տուրք մատուցեցին բանաստեղծի հիշատակին՝ արտասանելով նրա բանաստեղծությունները, ժամանակակից գործիքավորմամբ երգելով նրա ստեղծագործություններն ու հիշելով նրա կյանքի կարևորագույն դրվագները:
Չարենցասերների մեջ նաև դպրոցականներ էին, որոնց հիմնական հատվածը սիրում, հիշում և արտասանում էր Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Աշակերտներից շատերը նշեցին, որ եթե Եղիշե Չարենցը գրեր միայն մեկ բանաստեղծություն՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, ապա նա այդ մեկ բանաստեղծությամբ էլ կստանար նույն հարգանքն ու մեծարումը:
«Ինձ բանաստեղծության առաջին տունն է դուր գալիս: Շատերն ասում են, որ սա հայերի Հայր Մեր աղոթքն է, կարծում եմ, որ յուրաքանչուր հայ, քրիստոնյա հայ պետք է իմանա այս բանաստեղծությունը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Շանթի անունը կրող դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Միրզոյանը:
Սարբինա Հայրապետյան էլ Եղիշե Չարենցին հարգանքի տուրք տալու էր եկել զինվորական հագուստով։ «Փոքրիկ խորհուրդ եմ դրել հագուստիս մեջ՝ Չարենցի գիտություն եմ պաշտպանում: Ամեն տարի ավելի նոր բան եմ սովորում Չարենցի մասին, ամեն տարի յուրովի եմ նրան ճանաչում»,- նշեց աշակերտուհին:
Հիշեցնենք, որ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Պարսկաստանի Մակու քաղաքում։ 1883թ. նրա հայրը՝ Աբգար աղան, տեղափոխվում է Կարս, որի ռեալական դպրոցում պատանի Չարենցը սովորում է 1908-1912թթ.-երին: 1912թ.-ին Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:03 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02