Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուշագրավ տեսանյութ է պատրաստել, որով պատասխանել է օրերս սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին, որում ակնհայտ երևում էր, թե ինչպես են ադրբեջանական դպրոցներից մեկում երեխաներին հայերի նկատմամբ ատելություն քարոզում և սովորեցնում, որ հայերը իրենց թշնամիներն են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատրաստած տեսանյութը ի ցույց է դնում, թե ինչպիսին է իրավիճակը շփման գծի հակառակ կողմում:
Տեսանյութում արցախցի մանուկներին տալիս են նույն հարցը` «ովքե՞ր են ձեր թշնամիները», որին երեխաները տալիս են անմեղ պատասխաններ` մուլտֆիլմերի հերոսների անուններ: Երեխաներից մեկը իրեն թշնամի է համարում «Սարդ մարդուն», մյուսը՝ վիշապին, իսկ մանուկներից մեկին դուր չի գալիս Մաշան, ով անընդհատ տանջում է արջուկին՝ «Մաշան և արջուկը» մուլտսերիալից: Մի խումբ երեխաներ էլ պատասխանում են, որ ընդհանրապես թշնամիներ չունեն:
Տեսանյութում Արցախի ՄԻՊ-ը ուշադրություն է սևեռել նաև ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի վայրագություններին` մտահոգություն հնչեցնելով, որ Ադրբեջանի կողմից քարոզչական գործիք դարձած այդ երեխաներն իրենց մոտ առկա ատելությունն ինչպե՞ս պիտի վերացնեն:
Տեսանյութի վերջում արցախցի մանուկները դիմում են Ադրբեջանի իրենց հասակակիցներին հետևյալ խոսքերով՝ «դուք իմ թշնամին չեք», «ես ձեր թշնամին չեմ»
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:03 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02