ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով, 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Այսպես, Սյունիքի մարզի բնակիչ Գ. Ղ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում նույն մարզի բնակիչ Ա. Զ.-ն հայտնել է, որ 23.02.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն իրեն տարել են ոստիկանություն և տևական ժամանակ պահելով այնտեղ` բռնություն գործադրել իր նկատմամբ. հարվածել են իր մարմնի տարբեր մասերին: Միաժամանակ հարկադրել են խոստովանել, թե, իբր, տեսել է, որ Գ. Ղ.-ի առողջությանը ծանր վնաս է հասցրել Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն: Արդյունքում, ոստիկանությունից շուտ դուրս գալու համար, Ա. Զ.-ն հետաքննիչի մոտ բացատրություն է տվել, որ ականատես է եղել, թե ինչպես է Ա. Մ.-ն փայտով հարվածել Գ. Ղ.-ի գլխին, թեև իրականում նման դեպքի ականատես չի եղել:
Կատարվում է նախաքննություն:
Մյուս քրեական գործն էլ հարուցվել է Լ. Ծ.-ի և Է. Օ.-ի հաղորդումների հիման վրա: Վերջիններս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Քաջարանի բաժանմունք, որտեղ իրենց ապօրինի պահել են 5 օր: Բացի այդ, ըստ հաղորդոմների, տրանսպորտային միջոցը զննելու մասին կազմված արձանագրության համապատասխան էջում ոստիկանության հիշյալ աշխատակիցներն ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել, որ արձանագրության կազմմանը մասնակցել է նաև Է. Օ.-ն, մինչդեռ իրականում վերջինս նշված գործողությանը չի մասնակցել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
11:22 11.09.26
11:22 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
12:44 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02