Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ՝ 35-ամյա Վրեժ Քալաշյանի վարած Opel Astra մակնիշի 35 QV 710 համարանիշի և Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արտավազդ Աստոյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 34 PA 712 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2101-ի վարորդ Ա. Աստոյանը տեղում մահացել է, իսկ 17-ամյա Աղասի Շմավոնյանը, Opel-ի վարորդ Վ. Քալաշյանն ու նրա ուղևորներ՝ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ՝ 18-ամյա Ա. Շմավոնյանը և Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արմինե Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Սարգիս Թորոսյանի գլխավորությամբ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ մահացածի՝ 30-ամյա Ա. Աստոյանի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննիչ Սամվելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
11:22 11.09.26
10:04 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
12:44 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02