Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն է ներկրկվել գարնանացան գարու սերմացուի հերթական խմբաքանակը: ՀՀ գյուղատնտեսությանն նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նախօրեին այցելել է Արագածոտնի մարզ` ներկրման գործընթացին հետևելու, սերմերի որակը դիտարկելու և բաշխման գործընթացին անձամբ հետևելու նպատակով:
Տեղեկացնելով, որ այս տարի մարզերից գարնանացան գարու պահանջարկը եղել է 2226 տոննա, որից 1200 տոննան արդեն բաշխվել է հողօգտագործողներին` փոխնախարարը հավելել է, որ հիմնականում սերմերը Հայաստան են ներկրվում Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «Դոնսկոյ ագրոխիմ» ընկերությունից և Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» ընկերությունից:
Ընդգծելով, որ դեռևս մոտ 20 օր հանրապետությունում կարելի է կատարել ինտենսիվ գարնանացանի աշխատանքներ և այդ ժամանակահատվածում նախատեսվում է բաշխել սերմացուի մնացած խմբաքանակը` նախարարի տեղակալը հորդորել է հողօգտագործողներին և համայնքների ղեկավարներին սեղմ ժամկետում ներկայացնել իրենց պահանջարկի վերաբերյալ հայտերը և ստանալ անհրաժեշտ սերմացուները:
Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը նշել է, որ գարնանացան գարու սերմացուի մարզի ընդհանուր պահանջարկը կազմել է 400 տոննա, այս պահի դրությամբ մարզին արդեն տրամադրվել է 290 տոննա սերմացու, մնացած խմբաքանակը կներկրվի առաջիկայում: Նա նաև շեշտել է, որ սերմերի ներկրումն իրականացվել է ճիշտ ժամանակին:
Նրա խոսքով` մարզում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները նախորդ տարվա ընթացքում կազմել են 19,5 հազար հեկտար: Ակնկալվում է, որ գարնանացանի շնորհիվ այս տարի ցանքատարածություններ կավելանան 2,5-3 հազար հեկտարով:
Ապարան համայնքի Ափնագյուղի վարչական ղեկավար Ռոբերտ Կարապետյանը նշել է, որ ներկրված գարնանացան գարու սերմացուն աչքի է ընկնում խոշոր հատիկներով և մաքրությամբ, ինչը վկայում է բարձր որակի մասին: Կարապետյանը նաև կարևորել է փաստը, որ սերմացուն ախտահանված է:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
11:22 11.09.26
11:22 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
12:44 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02