ARM | RUS |

ՏՏ-ն արտահանման ցուցանիշով մեր տնտեսության 3-րդ ոլորտն է. տեխնոլոգիական լուծումներով աշխարհում դիրքավորվելը մեր առաջնային նպատակներից է. նախարար

30.03.18 | 20:35

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Tert.am-ին տված գրավոր հարցազրույցում ամփոփում է նախարարության 2017թ.-ի գործունեությունը և նշում 2018թ.-ի առաջնահերթ ծրագրերը: Ըստ նախարարի՝ նախորդ տարի ՀՆԱ-ի ծավալի մեջ ոլորտի գրեթե բոլոր ծառայությունների ծավալի աճ է գրանցվել, բացառությամբ ուղևորափոխադրումների, որը թեև կրճատվել է 2,8%-ով, սակայն ուղևորաշրջանառության ծավալն աճել է 2,6%-ով: Ըստ նախարարի՝ կանոնակարգվել են ՀՀ-ից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները: 2018 թ. նախատեսվում է հաստատել և կյանքի կոչել ՏՀՏ ոլորտի զարգացման 2018-2030 թթ. Ռազմավարությունը: «ՏՏ-ն արտահանման ցուցանիշով մեր տնտեսության երրորդ ոլորտն է։ ՏՀՏ ոլորտի հզորացումը և երկիրը նորարարական, տեխնոլոգիական լուծումներով աշխարհում դիրքավորելը մեր պետության առաջնային նպատակներից է:

Ads by Digisales
ՏՀՏ ոլորտում գործունեություն ծավալող մեծ ընկերություններն արդեն իսկ ներառված են խոշոր հարկատուների շարքում»,-ասաց նա:

-Պարո՛ն նախարար, խնդրում եմ կարճ ամփոփել նախարարության 2017թ.-ի գործունեությունը և նշել 2018թ.-ի առաջնահերթ ծրագրերը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ առաջընթաց է նկատել հասարակությունը տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտներում:

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բնութագրող հիմնական արդյունքային ցուցանիշները 2017թ. ՀՆԱ-ի ծավալի մեջ ունեցել են հետևյալ տեսքը.

· Տրանսպորտային ծառայությունների ծավալն աճել է 14,7%-ով և կազմել 195,1 մլրդ դրամ, այդ թվում՝ ցամաքային տրանսպորտինը՝ 11,1%-ով (118.3 մլրդ դրամ):

· Տեղեկատվական և կապի ծառայությունների ծավալն աճել է 5,3%-ով (233,8 մլրդ դրամ):

· Բեռնափոխադրումների ծավալն աճել է 36,9%-ով (28,1 մլն տոննա)։

· Բեռնաշրջանառության ծավալն աճել է 9,7%-ով (4,3 մլրդ տ/կմ)։

· Ուղևորափոխադրումների ծավալը թեև կրճատվել է 2,8%-ով (200,5 մլն ուղևոր), սակայն ուղևորաշրջանառության ծավալն աճել է 2,6%-ով (շուրջ 2,7 մլրդ ուղ/կմ)։

Տրանսպորտի բնագավառում կարող ենք նշել, որ 50 չսպասարկվող համայնքներ ապահովվել են տրանսպորտային սպասարկմամբ, կանոնակարգվել են ՀՀ-ից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները: 2017թ. դեպի Ռուսաստան գործարկված 10 ավտոբուսային կանոնավոր երթուղիներով փոխադրվել է մոտ 200 000 ուղևոր:

Ճանապարհաշինության ոլորտում կարևոր ձեռքբերում ենք համարում այն, որ պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակը բարելավելու նպատակով, նախարարության որդեգրած նոր քաղաքականության համաձայն, պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը դարձավ 5 տարի։ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրվեցին 1020 հատ ճանապարհային նոր նշաններ, 8500մ մետաղական արգելափակոցներ, և այս գործընթացը լինելու է շարունակական: Բացի այդ, Եվրամիությունը հաստատեց ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված 5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը:

Ավտոճանապարհների և ճանապարհամերձ հատվածների մաքրությունն ապահովելու նպատակով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրվեցին «Աղբ չթափել» մակագրությամբ սոցիալական գովազդային վահանակներ, որոնք զգալիորեն կրճատեցին աղբի թափումը մայրուղիներին:

2017թ. հիմնանորոգվել են 56 կմ երկարությամբ ճանապարհահատվածներ, 5 կամուրջ, կատարվել են 2950 կմ ճանապարհների ընթացիկ ամառային և 3477 կմ ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման, 3 թունելների, 5 կամուրջների աշխատանքներ, նշագծվել է 1896 կմ ավտոճանապարհ: Ակտիվ շինարարություն է ընթանում Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհին և «Հյուսիս-հարավ» ծրագրի Աշտարակ-Թալին հատվածում:

Իսկ մեր մյուս՝ ՏՀՏ ոլորտի շրջանառությունը կազմել է 233.2 մլրդ դրամ, որից միայն ՏՏ ոլորտի աճը կազմել է 29,6%: Ստեղծվել է 570 ընկերություն, որից 281 ընկերությունների տրամադրվել է հարկային արտոնությունների հավաստագիր:

Բացի այդ, իրականացվել են միջոցառումներ ՏՀՏ ոլորտում միջազգային ընկերությունների ներդրումների ներգրավման և արտերկրներում գրասենյակներ բացելու միջոցով հայկական արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու ուղղությամբ: ՀՀ և ՌԴ միջև ստորագրվել է հուշագիր՝ միջազգային հեռահաղորդակցության ռոումինգ ծառայությունների սակագները նվազեցնելու մասին:

2018 թ. նախատեսվում է հաստատել և կյանքի կոչել ՏՀՏ ոլորտի զարգացման 2018-2030 թթ. ռազմավարությունը։ Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն նաև ՀՀ տարածքում տվյալների պահոց ստեղծելու ուղղությամբ: Դրանից բացի, նախատեսվում է 2019 թ. Երևանում անցկացնել ՏՏ համաշխարհային համաժողովը: Այդ նպատակով կկատարվեն նախապատրաստական աշխատանքներ:

- Պարո՛ն նախարար, Հայաստանի տարածքում միասնական տրանսպորտային ցանցի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներն ի՞նչ փուլում են: Մտահոգություն կա նաև, որ այն կհանգեցնի մարզային տրանսպորտի գնի բարձրացման: Կա՞ արդյոք նման վտանգ, և եթե այո՝ ինչպե՞ս եք այն մեղմելու, հաշվի առնելով նաև, որ 2018 թ. հունվարի 1-ից սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի և բենզինի գնային աճ է եղել:

- Արդեն մշակվել ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու ՀՀ մարզպետարանների հետ քննարկվել է միասնական երթուղային ցանցի նախագիծը: Նախատեսված է հանրապետության բոլոր համայնքներն ապահովել տրանսպորտային սպասարկմամբ: Այդ գործընթացի հիմքում դրված է փոխադրումների արդյունավետության բարձրացումը, փոխադրումներում միջին և մեծ տեղատարողությամբ նոր ավտոբուսների ներգրավումը:

Թվայնացվել և քարտեզագրվել են գործող միջմարզային և ներմարզային, ինչպես նաև առաջարկվող նոր երթուղային ցանցերը:

Նախատեսվում է նոր երթուղային ցանցը գործարկել միջմարզային և ներմարզային երթուղիների գործող փոխադրավարձերի միջինացված տվյալների հիման վրա:

- ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ավելացնել հիմնանորոգման ենթակա ճանապարհների ծավալները: Հայտնի է, թե մարզերում նորոգման կարիք ունեցող ինչպիսի ճանապարհներ կան։ Քանի՞ տոկոսով են բարեկարգվել ճանապարհները, ինչպե՞ս եք տեսնում խնդրի կարգավորումը, ի՞նչ ներդրումային հնարավորություններ կան։

- Ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերով հատկացվել է 6,46 մլրդ ՀՀ դրամ, որը 2017թ. համեմատ ավելի է շուրջ 23%-ով։ Իսկ ճանապարհների պահպանում և շահագործում ծրագրով (միջին նորոգում)՝ 1,98 մլրդ ՀՀ դրամ, որը 2017թ. հատկացվածից ավելի է շուրջ 50%-ով: Հատկացումների շրջանակում նախատեսվում է կատարել շուրջ 62 կմ երկարությամբ միջպետական նշանակության, 7,1 կմ երկարությամբ հանրապետական նշանակության, 20,24 կմ համայնքային նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային 10 օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ։

Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 14,6 կմ երկարությամբ, Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 20,1 կմ երկարությամբ և Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի 18,9 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգման, միջին նորոգման աշխատանքներ, և այլն։

- Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի» արդյունավետությունը կասկածի տակ է դրվում, քանի որ նախ իրականացման ժամկետներ են շարունակում դեռևս անորոշ մնալ, և հետո՝ հաշվարկների մեջ կրկնակի սխալվել են: Չե՞ք կարծում, որ այդ ճանապարհի կառուցման հարցում առաջացած խնդիրների պատասխանատվության իր բաժինն ունի Ձեր ղեկավարած նախարարությունը և գնալով կորցնում է վստահությունը, ու ավելանում են նոր ռիսկեր:

- Ծրագրի տարբեր փուլերում իրականացված տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների և տարբեր հետազոտությունների արդյունքները հիմնավորել են ծրագրի արդյունավետությունը, տնտեսական ու ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար: Ծրագրի ավարտման ակնկալվող ժամկետների սահմանումը և հաշվարկներն իրականացվել են դեռևս 2010թ.` նախքան Ծրագրի մեկնարկը: Նշված հաշվարկները կարող են հստակեցվել միայն վերակառուցվող ճանապարհի նախագծման արդյունքում կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերով:

Ծրագրի վերջնական արժեքը, ինչպես նաև աշխատանքներն ավարտելու ժամկետները կհստակեցվեն ճանապարհի մյուս հատվածների նախագծման աշխատանքներն ավարտելուց հետո: Առանձին ճանապարհահատվածների ավարտման ժամկետները ևս սահմանվում են նախագծային փաստաթղթերով, ուստի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» ավարտման ժամկետները ևս կհստակեցվեն Ծրագրի մյուս հատվածների նախագծային փաստաթղթերը ձեռքբերելուց հետո:

- Անդրադառնանք ՏՏ ոլորտին. թեև նշվել է, որ հաստատվել է ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2018 թ. ծրագիրը, բայց ամեն դեպքում գնահատականներ կան, որ այս ոլորտում անհրաժեշտ պոտենցիալը չի օգտագործվում: Կներկայացնե՞ք, որքան աճ է եղել այս ոլորտում 2017 թվականին և որքան է նախատեսված 2018թ. -ին: Բացի այդ, մասնագետների գնահատմամբ՝ նոր Հարկային օրենսգիրքը հարվածում է ՏՏ ոլորտին, քանի որ նոր օրենսգրքով նախատեսված եկամտահարկի ավելացումը 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների համար հարկադրելու է հայաստանյան տնտեսության ամենամրցունակ ճյուղի ներկայացուցիչներին կա՛մ մեծացնել ընկերությունների պահպանման ծախսերը, կա՛մ անցնել ստվեր, կա՛մ թողնել Հայաստանը:

-Յուրաքանչյուր տարի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է ՏՏ ոլորտում արդյունքների վերլուծություն: Ըստ այդմ՝ 2017թ. ՏՀՏ ոլորտում ակտիվ գործունեություն է ծավալել մոտ 650 ընկերություն՝ 69%-ը տեղական: ՏՏ-ն արտահանման ցուցանիշով մեր տնտեսության երրորդ ոլորտն է։

ՏՀՏ ոլորտի հզորացումը և երկիրը նորարարական, տեխնոլոգիական լուծումներով աշխարհում դիրքավորելը մեր պետության առաջնային նպատակներից է: Տեխնոլոգիական կրթության խթանմանն ուղղված միջոցառումներին, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակների ընդլայնմանը, թվայնացմանն ուղղված աշխատանքներին զուգահեռ 2018թ. նաև աշխատելու ենք խթանել միջազգային պատվերների, ընկերությունների, հետազոտական լաբորատորիաների մուտքը Հայաստան: Դա կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և ոլորտում ցուցանիշների բարձրացմանը նաև բիզնեսի զարգացման տեսանկյունից:

Այս տարի առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու մարզերում ՏՏ ոլորտի առաջընթացին, հատկապես՝ Գյումրիում և Վանաձորում, որտեղ կառավարության ֆինանսավորմամբ գործում են տեխնոլոգիական կենտրոններ:

Ի դեպ, ՏՀՏ ոլորտում գործունեություն ծավալող մեծ ընկերություններն արդեն իսկ ներառված են խոշոր հարկատուների շարքում: Նրանք հիմնականում համագործակցում են միջազգային շուկաների հետ կամ ներկայացնում են միջազգային մեծ ընկերությունների մասնաճյուղեր: Հետևաբար, օրենքի փոփոխությունը դժվար թե պատճառ դառնա ոլորտում վարկանիշի նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելուն՝ ստվերային գործունեության կամ ծախսերի տեսակի արհեստական փոփոխության:

Կարծում եմ՝ մի փոքր հիմնավորված չէ արտագաղթը վերագրել եկամտահարկի մասին օրենքի փոփոխությանը, քանի որ դա անձնավորված և սուբյեկտիվ ցանկություն է:


Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության...

13:17

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման...

11:45

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա. Զաքարյան

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա....

11:22

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ...

11:03

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և Յուրին

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և...

10:44

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի...

10:02

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային...

12:44

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության...

12:17

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

11:49

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

11:22

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ...

11:04

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են. Աբրահամյան

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն...

10:33

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության...

10:04

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02