Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03:40-ի սահմաներում Lexus մակնիշի 50 CG 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան - Արմավիր ատոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գեւորգ Հովհաննիսյանին, ապա առաջ ընթանալով բախվել Գ. Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 777 LL 10 համարանիշի ավտոմեքենային եւ առաջ ընթանալով դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել կիսաշինության տարածքում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկված Գ. Հովհաննիսյանը, ով մոտ 20 մետր շպրտվել է, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Աղբյուրի տեղեկություններով մահացած Գ. Հովհաննսիյանը դեպի Երեւան ընթանալիս նկատել է, որ ճանապարհին վթարվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 34 NO 177 համարանիշի ավտոմեքենայի հետեւի աջ անվահեծանը ու նա իջել է ավտոմեքենայից եւ փորձել է օգնություն ցուցաբերել «ՎԱԶ-2106»-ի վարորդին ու այդ ժամանակ Lexus-ը մեծ արագությամբ սլանալով վրաերթի է ենթարկել Գ. Հովհաննիսյանին:
Որոշ ժամանակ անց Վաղարշապատի Ոստիկանություն է մեղայականով ներկայացել 38-ամյա Վալերի Խ.-ն ու հայտնել է, որ Lexus-ը ինքն է վարել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Lexus-ը հաշվառված է 37-ամյա Սարիբեկ Կ.-ի անվամբ:
Աղբյուրը նշում է, որ մահացածը ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականն է:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
11:22 11.09.26
11:22 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
12:44 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02