Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է 2016թ․ դեկտեմբերին Չինարիի մոտ տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ գործը, որի ընթացքում զոհվել էր 3 հայ զինծառայող:
Դատարանն ընթացք է տվել «Գրիգոր Նարայանն ու մյուսներն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործին, որը վերաբերում է Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում գտնվող «Բիթլիս» զորամասի դիրքերում երեք հայ զինվորի սպանությանը:
ՄԻԵԴ-ին դիմողները 1995 թվականին ծնված Էդգար Նարայանի, 1996-ին ծնված Էրիկ Աբովյանի և 1990-ին ծնված Շավարշ Մելիքյանի ծնողներն ու քույր-եղբայրներն են:
Նրանք Հայաստանի Զինված ուժերում ծառայության մեջ գտնվող զինվորներն են, որոնք սպանվել են 2016 թվականի դեկտեմբերի 29-ին: Դատարանում հայցվորների շահերը ներկայացնում են Արտակ Զեյնալյանը և Արա Ղազարյանը:
Ամփոփելով դիմումի համաձայն առկա փաստերը՝ Եվրոպական դատարանն արձանագրել է.
2016 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող Չինգիզ Ղուրբանովը հատել է Հայաստանի սահմանը և առաջացել դեպի «Բիթլիս» զորամաս:
08:30-ի սահմաններում զինվորներ Նարայանը և Աբովյանը դուրս են եկել խրամատներից և գնացել պետքարան, այնուհետև՝ ջուր վերցնելու:
Երկուսն էլ անզեն են եղել: Կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով, ինչպես ավելի ուշ պարզվել է, մահացել են Նարայանն ու Աբովյանը: Հենակետում գտնվող մյուս զինվորները վազել են կրակոցների ուղղությամբ:
Փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ երրորդ հայ զինվորն է զոհվել՝ Մելիքյանը:
Փոխհրաձգությունից մեկ ժամ անց կրակոցները դադարել են հակառակ կողմից: Հայտնաբերվել են երեք հայ զինվորի և Ղուրբանովի մարմինները:
Վերջինիս կողքին հրացան և փամփուշտներ էին ընկած:
Հայաստանի Քննչական կոմիտեն հետաքննություն է իրականացրել: Քննիչներն ուսումնասիրել են դեպքի վայրը:
Մահացած զինվորների մարմինների դատաբժշկական փորձաքննությունը, որն սկսվել է 2016-ի դեկտեմբերի 30-ին և ավարտվել 2017-ի մարտին, պարզել է, որ զինվորները մահացել են հրազենային վնասվածքների՝ ստացված կրծքավանդակին և պարանոցին (Նարայան), որովայնին, կրծքավանդակին և աջ ոտքին (Աբովյան) և գլխին (Մելիքյան):
Հայցվորների համաձայն՝ Ադրբեջանն ընդունել է, որ իրենց զինվոր Ղուրբանովը սպանել է հայ զինվորներին: Այնուամենայնիվ, սպանության հանգամանքների հետաքննություն չի իրականացվել, փոխարենը պետությունը փառաբանել է նրա գործողությունները և նրան հետմահու պարգևատրել «Ադրբեջանի ազգային հերոս» կոչումով՝ նրա պատվին փողոց անվանակոչելով:
Դատարան ներկայացված դիմումի համաձայն՝ դիմողները բողոքում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով՝ նշելով, որ զինվորները սպանվել են անօրինաբար, նրանք զինված չեն եղել: Նրանց մահը արդյունք չէ ուժի կիրառման, որը «բացարձակ անհրաժեշտություն» էր:
Դիմողները պնդում են, որ Ադրբեջանի կողմից խախտվել է ընթացակարգային պարտավորվածությունների իրագործումը, քանի որ հետաքննություն չի անցկացվել Ղուրբանովի սպանությունների գործով:
Դիմող կողմը պնդում է, որ սպանությունը տեղի է ունեցել ատելության հողի վրա:
Դատարանը հարցադրումներ է կատարել կողմերին.
1. Արդյոք փաստերը, որոնք ներկայացնում են դիմորդները, համապատասխանո՞ւմ են Ադրբեջանի արդարադատությանը:
2. Արդյոք դիմորդների հարազատների կյանքի իրավունքը, որն ամրագրված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով, խախտվե՞լ է:
3. Արդյոք համապատասխան հետաքննություն իրականացվե՞լ է տեղի իշխանությունների կողմից:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
11:22 11.09.26
11:22 10.09.26
11:49 10.09.26
12:44 10.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
11:45 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02