ARM | RUS |

ՄԻՊ-ն առաջարկում է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման հետևանքով վնաս կրող անձանց տրամադրել համարժեք փոխհատուցումներ

06.04.18 | 23:07

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը 2017 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում է ներկայացրել:

Հաղորդման մեջ անդրադարձ կա նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն և նշված է, որ հատուցում պետք է տրվի ավտոմայրուղու հարևանությամբ գտնվող տների բնակիչներին:

«2017 թվականի ընթացքում շարունակել է արդիական մնալ դեռևս «2016 թվականի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման մեջ բարձրացված Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի Հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ գտնվող բնակելի տարածքների բնակիչներին գույքային վնաս պատճառելու, սակայն դրա դիմաց որևէ փոխհատուցում չտրամադրելու խնդիրը:



Ըստ 2017 թվականին Պաշտպանին ներկայացրած բողոքների՝ կառուցվող մայրուղուն հարակից որոշ բնակելի տարածքներ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 990-Ն և 2013 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1256-Ն որոշումների ուժով՝ ճանաչվել են բացառիկ՝ գերակա հանրային շահ և ընդգրկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման հետ կապված իրացման ենթակա տարածքների կազմի մեջ, սակայն կոնկրետ իրենց չեն ներառվել։

Բողոքներ ներկայացրած անձանց պնդմամբ՝ շինարարական աշխատանքներն իրականացվել են իրենց տներին շատ մոտ հեռավորության վրա, կիրառվել է ծանր տեխնիկա, որի արդյունքում պատճառվել են էական գույքային վնասներ: Մինչդեռ հաշվի չառնելով վերոնշյալ հանգամանքները՝ նշված անձանց բնակելի տները չեն ընդգրկվել իրացման ենթակա տարածքների կազմի մեջ այն դեպքում, երբ վերջիններս ի սկզբանե մասնակցել են խնդրի կապակցությամբ կազմակերպված քննարկումներին և ստացել համապատասխան փաստաթղթեր (գրություններ):

Ըստ այդմ, բողոքներ ներկայացրած անձինք պահանջել են իրենց տները ևս ընդգրկել իրացման ենթակա տարածքների կազմի մեջ կամ տալ համարժեք փոխհատուցում: Մինչդեռ, Երևանի քաղաքապետարանի պնդմամբ՝ շինություններին պատճառված վնասները հիմնականում պայմանավորված չեն կատարվող շինարարական աշխատանքներով»,- ասված է զեկույցում:

ՄԻՊ-ը նմանօրինակ խնդիրները կանխելու և դրանց լուծում տալու նպատակով առաջարկում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շինարարության իրականացման ամբողջ ընթացքում անընդմեջ կատարել շինարարության հնարավոր ազդեցության աստիճանի վերաբերյալ ուսումնասիրություններ:

Ինչպես նաև ապահովել շինարարության ավարտից հետո վարչական մարմնի հաշվին համապատասխան փորձաքննության կատարումը , որի արդյունքում բնակիչներին կտրամադրվի հիմնավոր և պատճառաբանված եզրակացություն, ինչը կհավաստի, որ շինության վթարային լինելը պայմանավորված չէ իրականացվող շինարարությամբ :

Ըստ ՄԻՊ զեկույցի՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եզրագծին գտնվող շինություններից օգտվելը դրանց սեփականատերերի կողմից 2017 թվականի ընթացքում ներկայացրած բողոքներով բարձրացվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման շրջանակներում ճանապարհին հարող հատվածներում սեփականության իրավունքով անձանց պատկանող տնտեսությունների ազատ ելումուտը սահմանափակելու հարցը։

Ներկայացված է, որ բողոքներից մեկով դիմողը տեղեկացրել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի հատվածում իրեն դեռևս 1997 թվականից սեփականության իրավունքով պատկանող շինությանն անմիջապես հարող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի մակարդակը երկու մետրով իջեցնելու հետևանքով անհնարին է դառնում նշված շինությունից ավտոմեքենաների ելումուտը, ինչն էլ գույքային վնաս է հասցնում դիմողին։

«Նշվածի կապակցությամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պարզաբանման համաձայն՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 16-րդ մասի «ա» կետի ուժով՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերը և հողօգտագործողները պարտավոր են կառուցել պաշտպանական գոտում գտնվող օբյեկտները ճանապարհի հետ միացնող ուղիներ` նախօրոք համաձայնեցնելով ճանապարհը տնօրինողների, տվյալ դեպքում՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի հետ: Հետևաբար, բարձրացված հարցի շրջանակներում վնասի հատուցման պահանջի իրավունք բողոքը ներկայացրած անձի մոտ կծագեր գործող ավտոմոբիլային ճանապարհից դեպի խնդրո առարկա հանդիսացող հողամաս օրինական հիմունքներով կառուցված մուտքի, ելքի առկայության դեպքում:

Մինչ օրս գործող Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհից դեպի Շամիրամ 1/1 հասցեում գտնվող հողամաս մուտքի, ելքի կառուցման համաձայնություն ստանալու համար դիմում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն չի ներկայացվել, հետևաբար, հարցն օրենքի սահմաններում կարգավորում չի ստացել:

Հատկանշական է, որ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքն ընդունվել և ուժի մեջ է մտել 2006-2007թթ., և այդ օրենքում դրա հետադարձ ուժի մասի դրույթներ չեն նախատեսվել, իսկ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհին անմիջապես հարող հողամասը դիմումատուին սեփականության իրավունքով պատկանում է դեռևս 1997 թվականից, իսկ մինչ 2007 թվականը գործող ոլորտը կարգավորող իրավական ակտերով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին հարող օբյեկտների սեփականատերերի վրա նման պարտավորություններ դրված չեն եղել»,- ասված է զեկույցում:

ՄԻՊ-ը, հիմք ընդունելով վերոգրյալը, հայտարարում է, որ դիմումատուի մոտ իրեն սեփականության իրավունքով պատկանող օբյեկտը ճանապարհի հետ միացնող ուղի կառուցելու պարտավորությունը բացակայում է: Բացի դրանից, տվյալ դեպքում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման շրջանակներում նախատեսվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի մակարդակը երկու մետրով իջեցնել, արդյունքում նշված շինությունից բեռնատար ավտոմեքենաների ելումուտը անհնարին է դառնալու, և խախտվելու է անձի՝ իր սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ ամրագրված այդ սեփականությունը օգտագործելու և տիրապետելու իրավունքը:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման հետևանքով վնաս կրող անձանց տրամադրել համարժեք փոխհատուցումներ կամ կառուցել պետական միջոցների հաշվին ընդհանուր օգտագործման ավտոճանապարհի եզրին գտնվող հողամասերի սեփականատերերի տարածքներն այդ ճանապարհին միացնող ուղիներ:

tert.am


Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության...

13:17

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման...

11:45

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա. Զաքարյան

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա....

11:22

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ...

11:03

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և Յուրին

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և...

10:44

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի...

10:02

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային...

12:44

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության...

12:17

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

11:49

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

11:22

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ...

11:04

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են. Աբրահամյան

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն...

10:33

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության...

10:04

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02