Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնություն: Ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Սուսերամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանը նշեց, որ նման առաջնության՝ մեր երկրում անցկացնելը եզակի երևույթ է մեր սպորտի պատմության մեջ: Նավասարդյանն ասաց, որ մրցումներն անցկացվելու են ապրիլի 14-ից 19, ապրիլի 14-ին ներկայանում են թիմերը, իսկ ապրիլի 15-ին արդեն մեկնարկում են մրցումները:
Առաջնությանը մասնակցելու է 32 երկրի թիմ՝ 31-ը՝ դրսից և մեր հավաքականը, քանակային առումով լինելու է 290 մասնակից, ընդհանուր՝ բոլոր մարզաձևերից լինելու են 60 թիմեր: Նավասարդյանը նշեց, որ Եվրոպայի առաջնությունը ձեռք է բերվել իրենց ֆեդերացիայի ջանքերի շնորհիվ: Նախապես առաջնության անցկացման համար քննարկվել է Հայաստանի և Իսրայելի տարբերակը, սակայն 44 մասնակիցներից 34-ը Հայաստանի օգտին է քվեարկել, 8-ը՝ Իսրայելի:
«Շատերը ցանկություն ունեն գալ, մասնակցել, տեսնել մեր երկիրը, միշտ կարծել են՝ պատերազմող երկիր է, թող գան, տեսնեն, որ ամեն ինչ խաղաղ է, նորմալ է»,- ասաց նա:
Ավագ մարզիչ Արտաշես Մադոյանը տեղեկացրեց, որ Հայաստանը մասնակցելու է երկու զենքաձևում՝ ճկասուսերի մրցումներում՝ աղջիկների և տղաների համար, և խոցասուսերի մրցումներում՝ աղջիկների ու տղաների համար, մասնակցելու են 15 մարզիկ-մարզուհիներ, թիմային մրցումների դեպքում Հայաստանը մասնակցելու է երեք զենքաձևում:
«Մեր թիմը պատրաստ է, այսօր Բելառուսի հավաքական թիմն է ժամանել, համատեղ մարզումներ կլինեն, վաղը կժամանի Վրաստանի հավաքականը, ապրիլի 12-ին՝ Լատվիայինը: Լավագույնս մասնակցելու համար համատեղ մարզումներ են լինելու, երեք զենքաձևում առաջատար մարզիկներ ունենք, նրանք երեք տարի շարունակ դա ապացուցում են: Յուրաքանչյուրը անհատական ծրագրով են պատրաստվում, այս մի քանի օրը մարզվելու են համատեղ»,- ասաց նա:
Մադոյանը նշեց, որ կարևոր է տարբեր տեխնիկա, տակտիկա ունեցողների հետ մարզվել, որ տեղյակ լինես նրանց տակտիկային, անակնկալի չգաս:
Սուսերամարտիկ Էդուարդ Օվիկյանը, ով նույնպես մասնակցում է առաջնությանը, նշեց. «Մեր հայ մարզիկների համար Եվրոպայի առաջնությանը մասնակցելը մեծ պատասխանատվություն է, քանի որ մեր հայրենի հողի վրա է անցկացվելու: Ճիշտ է՝ մեր պատերը օգնում են մեզ, բայց դժվար է լինելու, մինչև 23 տարեկաններինը ամենադժվարն է, քանի որ այդ տարիքում է մարզիկն ամենաուժեղը»:
Մարզիկը նշեց, որ առաջնությանը լավ են պատրաստվում, թեպետ պարապմունքները «դաժան» են անցնում, սակայն հույս հայտնեց, որ իրենց թափած քրտինքն ու ջանքերը սպասելիքները կարդարացնեն: Օվիկյանը տեղեկացրեց, որ վերջերս մասնակցել է մինչև 20 տարեկանների Եվրոպայի ու Աշխարհի առաջնությանը:
Նրա խոսքով՝ ամեն մրցում ևս մեկ փորձ է տալիս, մարզիկն ուժեղանում է, հնարավորինս շատ մրցումների մասնակցելն օգուտ է մարզիկին: Օվիկյանը հույս հայտնեց, որ այս տարի երկու ուժեղ մրցումների մասնակցած լինելը կօգնի՝ ավելի լավ արդյունք ցույց տալ, քան նախկինում էր:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02