Հայաստանում կա 67 կրոնական կազմակերպություն, մինչև 2000 թվականը Հայաստանում եղել է 40 կրոնական կազմակերպություն: 2000 թվականից մինչև 2018 թվականի ապրիլի 4-ը լուծարվել է 5 կրոնական կազմակերպություն:
Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից. «2018 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Հայաստանում պետական գրանցում է ստացել 67 կրոնական կազմակերպություն: Մինչև 2001 թվականը կրոնական կազմակերպությունները պետական գրանցում են ստացել ՀՀ կրոնի գործերով պետական խորհրդի, իսկ 2001 թվականից մինչ օրս՝ Գործակալության կողմից:
Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում են ստացել.
-մինչև 2000թ.-ը - 40 կրոնական կազմակերպություն
-2001թ. - 2006թ. - 15 կրոնական կազմակերպություն
-2007թ. - 2012թ. - 8 կրոնական կազմակերպություն
-2013թ.- 2018թ. ապրիլի 4-ը - 4 կրոնական կազմակերպություն
-2000 թվականից մինչև 2018 թվականի ապրիլի 4-ը լուծարվել է 5 կրոնական կազմակերպություն»։
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետական գրանցում են ստանում կրոնական համայնքները և կրոնական կազմակերպությունները:
Կրոնական կազմակերպությունների պետական գրանցման համար անհրաժեշտ է գործակալություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
-դիմում
-կրոնական կազմակերպություն հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը ստորագրված բոլոր հիմնադիրների կողմից,
-կրոնական կազմակերպության կանոնադրությունը' հաստատված հիմնադիր ժողովի կողմից,
-պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ. (10.000 ՀՀ դրամի չափով),
-տեղեկություններ կրոնական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն,
-կրոնական կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ հայտարարությունը:
Բացի վերը նշված փաստաթղթերից անհրաժեշտ է Գործակալություն ներկայացնել նաև օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կրոնի գործերով պետական լիազորված մարմնի փորձագիտական եզրակացությունը:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02