Տարեսկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 17 դեպք: Համաճարակաբանական հետազոտության տվյալների համաձայն` առաջին դեպքերի հավանական աղբյուրը կապվում է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերի հետ: Հիվանդներից 14-ը (82%) պատվաստված չեն, իսկ 3-ը` թերի պատվաստված: 17 հիվանդից 6-ը 1-4 տարեկան են, 3-ը՝ 5-9, 1-ը՝ 15, 2-ը՝ 20-29, իսկ 5-ը՝ 30-ից բարձր տարիքի անձինք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի առումով դեռևս իրավիճակը կայուն է, սակայն տարիների ընթացքում (2007-2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող են սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը: Իրավիճակի վատթարացմանը կարող են նպաստել նաև բժշկական կազմակերպություններում կարմրուկով հիվանդների շփումները` հատկապես առողջական խնդիրներով անձանց հետ, ովքեր առավել խոցելի են և ընկալունակ վարակի նկատմամբ: Համաճարակաբանական տեսանկյունից ոչ բարենպաստ է նաև հիվանդության թեթև կլինիկական ընթացքը 1 դեղաչափ պատվաստում ունեցողների մոտ, ովքեր հիվանդությունը տանում են թեթև, «ոտքի վրա»՝ շարունակելով տարբեր հանրային վայրերում շփվել բազմաթիվ մարդկանց հետ, նպաստելով վարակի տարածմանը, ինչպես նաև դժվարացնելով համաճարակային շղթայի ընդհատումը:
ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ:
Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02