2018 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 9-ը հայկական զինված ուժերում զոհվել է 12 զինծառայող:
Tert.am-ը, հիմնվելով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Tert.am-ում պաշտոնապես հաստատված հրապարակումների հիման վրա, հայտնում է, որ 12 զինծառայողներից 4 զինծառայող մահացել է հակառակորդի արձակած կրակոցից, ըստ նախնական վարկածի՝ մեկ զինծառայող ինքնասպանություն է գործել, մեկ զինծառայող մահացել է շմոլ գազից թունավորվելու հետևանքով, մեկ զինծառայող՝ արձակուրդի ժամանակ ավտովթարի հետևանքով, մեկ զինծառայող զենքի օգտագործման կանոնները խախտելու, մեկ զինծառայող՝ նախնական ախտորոշմամբ՝ մինինգոկոկցեմիա հիվանդության հետևանքով, մեկ զինծառայող առողջական խնդիրների պատճառով մահացել է հոսպիտալում, մեկ զինծառայող մահացել է ծառի տապալման հետևանքով, և ևս մեկ զինծառայող՝ պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Հունվարի 6-ին դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու հետևանքով), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:
Հունվարի 6-ին, հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 19-ամյա Պարգև Սարիբեկյանը: Հունվարի 2-ին Պ. Սարիբեկյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Նա ժամկետային զինծառայող էր և օրինական հիմունքներով գտնվում էր արձակուրդում:
Հունվարի 7-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:
Tert.am-ի տեղեկություններով զինծառայողն ինքնասպանություն է գործել, որի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Հունվարի 29-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
Փետրվարի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
Փետրվարի 8-ին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:
Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողը մահացել է հոսպիտալում: Նա եղել է արձակուրդում, ինչից հետո վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, իսկ մահն արձանագրվել է հոսպիտալում»,-ասաց Հովհաննիսյանը:
Փետրվարի 22-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:
Մարտի 15-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը:
Մարտի 24-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու պատճառով ծառի տապալման հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը:
Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:
tert.am
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02