ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստում ընդունված որոշման համաձայն ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, ովքեր մինչ օրս հաշվառվել են ավանդի փոխհատուցում ստանալու նպատակով՝ կընդգրկվեն ապրիլ ամսվա վճարման ցուցակներում:
Սոցապ նախարարությունից հայտնում են, որ արդյունքում շուրջ 600 ազատամարտիկ ապրիլ ամսին կստանա ավանդի դիմաց փոխհատուցում:
Նախարարությունից հիշեցնում են, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`
1) մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ նրա ավանդի 50 տոկոսի չափով.
2)Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ նրա ավանդի 50 տոկոսի չափով.
3)Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված սահմանամերձ բնակավայրերում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ նրա ավանդի 50 տոկոսի չափով:
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02