ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանն իր վարույթում քննվող` բռնությամբ զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործով ապացույցներ է կեղծել:
Այսպես, Ռ. Կարապետյանը 27.10.2017թ.-ին վարույթ է ընդունել Երևանում գործող Մոսքոու դիսկո ակումբում 16.10.2017թ.-ին մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում միջադեպի մասնակիցները` Հովհաննես Աղաքարյանը, Անդրանիկ Փարվանյանը և Սվետլանա Իբրաջյանը հարցաքննվել են որպես վկաներ և ցուցմունքներ տվել նշված ակումբում իրենց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ հայհոյանքներ տալու և միմյանց հարվածներ հասցնելու մասին:
Քննիչ Ռ. Կարապետյանը, գիտակցելով, որ նման պայմաններում վերը նշված երեք անձանց արարքները քրեորեն պատժելի են, ցանկացել է կարճել քրեական գործի վարույթը և վերջիններիս քրեական պատասխանատվության չենթարկել: Այդ նպատակով քննիչը վկաներից Ս. Իբրաջյանին հայտնել է, որ եթե վերջինս փոխի իր նախկին ցուցմունքը` հերքի վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու և փոխադարձ հարվածներ հասցնելու հանգամանքները, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից:
Միաժամանակ քննիչը Ս. Իբրաջյանին հավաստիացրել է, որ վիճաբանության մյուս կողմը նույնպես փոխելու է ցուցմունքները:
Ստանալով Ս. Իբրաջյանի համաձայնությունը` Ռ. Կարապետյանը վերջինիս անվամբ լրացրել է քրեական գործով ապացույց հանդիսացող` նրա ցուցմունքի բովանդակությամբ լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրություն, որում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որ Ս. Իբրաջյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դեպքի հանգամանքները ճիշտ չի ընկալել, վիճաբանության ընթացքում հայհոյանքներ չեն հնչել ու կողմերն իրար չեն հարվածել:
Այնուհետև, շարունակելով ապացույցներ կեղծելու ճանապարհով հիշյալ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելուն միտված իր գործողությունները` քննիչ Ռ. Կարապետյանը վիճաբանության մյուս կողմին` Հ. Աղաքարյանին և Ա. Փարվանյանին ներկայացրել է, որ Ս. Իբրաջյանն արդեն փոխել է իր ցուցմունքը` հերքելով վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու և միմյանց հարվածելու հանգամանքները և առաջարկել է, որ վերջիններս էլ նույնաբովանդակ ցուցմունքներ տան: Ստանալով Հ. Աղաքարյանի և Ա. Փարվանյանի համաձայնությունը` Ռ. Կարապետյանը վերջիններիս անվամբ լրացրել է նրանց ցուցմունքների բովանդակությամբ լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրություններ, որոնցում մտցրել է կեղծ տեղեկություններ, որ վիճաբանության ընթացքում հայհոյանքներ չեն հնչել ու կողմերն իրար չեն հարվածել:
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքները կատարելու` քրեական գործով ապացույցներ կեղծելու համար քննիչ Ռ. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվելու է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02