Երևանի Պետական Համալսարանը տարածել է հայտարարություն, այսօր բուհում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.
«Մի քանի օր շարունակ ԵՊՀ-ում փորձ է արվում սադրանքներ իրականացնելու, սակայն բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել անկառավարելի վիճակից, ինչպես նաև չխաթարվեց բնականոն դասապրոցեսը։ Բայց այսօր՝ ժամը 15.30-ի սահմաններում, մոտ 120-130 հոգի՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեցին ԵՊՀ տարածք՝ թմբուկներով և գոռոցներով պարալիզացնելով բուհի բնականոն գործունեությունը։
Հասկանալով, որ իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ ԵՊՀ անվտանգության աշխատակիցները փակել են մասնաշենքերի դռները, սակայն ակցիայի մասնակիցներին սկզբում հաջողվել է մտնել Քիմիական ֆակուլտետ և մասնաշենքի ներսում բարձրախոսներով ու թմբուկներով խաթարել բնականոն գործունեությունը։
ԵՊՀ կենտրոնականմասնաշենքի դիմաց Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ ներկայացուցչին ասել է, որ ուզում է հանդիպել ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով, իմանալով ԵՊՀ տարածքում տեղի ունեցող գործողությունների մասին, կիսատ է թողել հեռուսաեթերը և վերադարձել է իր աշխատասենյակ։ Հանդիպման առաջարկը պարոն Ա. Սիմոնյանը ընդունել է՝ պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը աշխատասենյակ պետք է բարձրանա մենակ։
Փաշինյանը սկզբում մերժել է առաջարկը, ապա ասել, որ համաձայն է, սակայն ներս մտնելու ժամանակ ԱԺ պատգամավորի կողմնակիցները ջարդելով Կենտրոնական մասնաշենքի բռնակը, անվտանգության աշխատակցի մատը և նույնիսկ ոտքի տակ տալով իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, ներխուժել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենք։
Ակցիայի մասնակիցները, թմբուկ խփելով, գոռալով և քաղաքական կոչեր հնչեցնելով, բարձրացել են 5–րդ հարկ։ Ռեկտորի աշխատասենյակի նախասրահի միջանցքում Նիկոլ Փաշինյանը նորից է կրկնել Արամ Սիմոնյանի հետ հանդիպելու իր ցանկությունը, սակայն ստացել է նույն պատասխանը. հանդիպումը կարող է լինել միայն առանձնազրույց։ Ստանալով մերժում, քանի որ ակցիայի մասնակիցները լիովին անկառավարելի էին դարձել, Նիկոլ Փաշինյանը հեռացել է։
Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել ենք պաշտոնական հայտարարություններում և գործունեության ընթացքում, կրկին կոչ ենք անում քաղաքական հետաքրքրություն ունեցող բոլոր քաղաքացիներին՝ Քաղաքական և քաղաքացիական ակտիվության ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին, գիտակցել, որ գտնվելով ԵՊՀ տարածքում պետք է հարգել ուսումնական և գիտական աշխատանքով զբաղվող ՀՀ քաղաքացիների իրավունքները, Խուսափել քրեական տարրեր պարունակող գործողություններից»:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02