Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց մայոր Սարգիս Ստեփանյանին, ով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության աջակցությամբ ամիսներ առաջ մեկնել էր Հնդկաստան` ստանալու վերջույթների պրոթեզավորման համար անհրաժեշտ բուժումը:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը, Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետեր տիար Սունիլ Սոբթին և տիկին Սյուզան Ռուբենը:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վրթանես Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ սպան, Նորին Սրբության օրհնությամբ ամիսներ առաջ մեկնելով Հնդկաստան, ստացել է անհրաժեշտ բուժում և, օրեր առաջ վերադառնալով հայրենիք, պիտի շարունակի իր ծառայությունը:
Իր հերթին մայոր Սարգիս Ստեփանյանը խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության անդամներին իր բուժումն ու ապաքինումը Հնդկաստանում կազմակերպելու և իրեն ընտանիքով հանդերձ Կալկաթայի Մարդասիրական ճեմարանում այս ժամանակահատվածում ջերմորեն հյուրընկալելու համար: Զինվորականը վստահեցրեց, որ այս նախաձեռնության շնորհիվ ինքը վերստին հնարավորություն է ստացել շարունակելու իր պարտականությունների իրագործումը:
Այնուհետև Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով հայրենյաց պաշտպանին, հետաքրքրվեց նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով, ապա իր գնահատանքը հայտնեց Հնդկահայոց հոգևոր հովվին և Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության անդամներին նման հայրենանվեր գործունեության համար: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ Մայր Աթոռն այսուհետ ևս կշարունակի այս նախաձեռնությունը` աջակցելով մարտական գործողություններում վիրավորում ստացած զինվորների բուժման գործում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի խաղաղ ու անվտանգ կյանքի համար:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02