Հայաստանի Հանրապետությունում հանրային անվտանգության պատրաստվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև՝ 2018թ.-ի համապետական միջոցառումներին ընդառաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ հայտարարվել է «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի շրջանակներում ուսումնավարժություններ են անցկացվում հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:Նպատակն է բարձրացնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության անձնակազմի՝ սեղմ և ճգնաժամային պայմաններում հրդեհներին արձագանքման մասնագիտական հմտությունների և տնտեսվարող սուբյեկտների անձնակազմի հակահրդեհային պատրաստվածության մակարդակն ու միմյանց հետ փոխգործակցության արդյունավետությունը:
Ապրիլի 17-ին ժամը 21:45 «Դալմա Գարդեն մոլ» առևտրաժամանցային կենտրոնում սկսվեց ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ տակտիկական ուսումնավարժությունը՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով: Ուսումնավարժանքի ընթացքին հետևում էր Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը: Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ հրդեհն առաջացել էր «Դալմա Գարդեն Մոլ» առևտրաժամանցային համալիրի 2-րդ հարկի առևտրի կետում: Ըստ սցենարի՝ առևտրաժամանցային կենտրոնում հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է 2-րդ հարկի մյուս առևտրի կետերում: Երկրորդ հարկը ամբողջությամբ ծխապատ է և այդ գոտում կան մարդիկ: Հրշեջ փրկարարական ստորաբաժանումների ժամանման պահին հրդեհի մակերեսը կազմել է 30քմ: Ահազանգից հետո ժամանելով դեպքի վայր՝ փրկարարները առևտրի կենտրոնի անձնակազմի հետ միասին կազմակերպեցին մարդկանց արագ տարահանումը, օգտագործելով հատուկ փրկարարական տեխնիկա՝ զուգահեռ իրականացնելով նաև հրդեհաշիջման աշխատանքներ: Ուսումնավարժանքին ներգրավված էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք: Ժամը 22:25 ազդարարվեց ուսումնավարժանքի ավարտը: Ոսումնավարժանքի ղեկավարը զեկուցեց փրկարար ծառայության տնօրենին, որ ուսումնավարժանքի սցենարով հրշեջ-փրկարարների առաջ դրված բոլոր խնդիրները կատարված են: Ուսումնավարժանքի արդյունքներն ընդհանուր առմամբ գնահատվեցին բավարար:
Ուսումնավարժանքին ակտիվ մասնակցեցին նաև առևտրաժամանցային կենտրոնում գտնվող քաղաքացիները, որոնք նույնպես հնարավորություն ունեցան հրդեհի ժամանակ վարքականոնների պահպանման որոշակի հմտություններ ձեռք բերել:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02