20:54
Հանրապետության հրապարակում հանրահավաքին ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչ է տեղի ունենում իրենց հայտարարած թավշյա, ժողովրդավարական հեղափոխության հետ, և կոնկրետ ինչպես են պատկերացնում այդ գործընթացի տրանսֆորմացիան իշխանափոխության:
«Նախ այն մասին, թե ինչ է տեղի ունենում` մեր հայտարարած հեղափոխությունը ալիքաձև տարածվում է Հայաստանի Հանրապետությունում և ողջ Սփյուռքում»,- ասաց նա և նշեց, որ այդ ամենը արտահայտվում է նրանով, որ իրենց աջակցության խոսքեր են ասում հայտնի մտավորականններ, ինչպիսիք են հայտնի երգահան Արմեն Մովսիսյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, սիրված դերասան Հայկ Մարությանը և այսօր արդեն մարդկանց ողջունած սիրված դերասան Հովհաննես Ազոյանը:
Նա նշեց, որ այս գործընթացն ամեն օր նոր չափեր և ծավալներ պետք է ստանա: Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ Գյումրիում բազմամարդ ակցիա է տեղի ունեցել, և մարդիկ շրջափակել են մարզպետարանի շենքը, Բջնի գյուղում փողոցներ են փակել, և մարդիկ շարունակում են իրենց ֆինանսական աջակցություն ցույց տալ:
«Սա վերջին քսան տարում հետսովետական տարածքում, սոցիալական ճամբարի նախկին երկրներում տեղի ունեցող առաջին զանգվածային շարժումն է, որը որևէ կերպ չի կապվում օտարերկրյա որևէ ուժի հետ, և սա մեր հպարտությունն է»,-ասաց նա:
20:28
Հանրապետության հրապարակում ընթացքող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ ասելով, որ վերջին տասնամյակը եղել է կեղծիքների և ձախողումների ժամանակաշրջան։
«Մի վատ բան եմ ուզում արձանագրել` մեր կյանքի վերջին տասը տարիները մենք որպես ազգ ապրել ենք ստի, կեղծիքի և ձախողումների պայմաններում»,-ասաց նա։ Արարատ Միրզոյանը հիշեցրեց վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունները՝ ավելացնելով, թե դրանցից ոչ մեկ չի իրականացվել:
«Մենք ունենք մի հայրենիք, սա՛ է մերը, և մենք մի կյանք ենք ապրում և ձախողվելու կյանք չունենք, ես, դու, մենք բոլորս ձախողականներ չենք և այս չարիքը, որ չոքել է մեր զարգացման ճանապարհին, մենք այս չարիքի հարցը արագ պետք է լուծենք և պետք է անցնենք մեր հիմնական գործին` մեր սիրելի երկրում ազատ երջանիկ, արժանապատիվ ապրելուն»,- ասաց նա և նշեց, որ այդ ամենի համար են հավաքվել և վաղն էլ են դրա համար հավաքվելու:
«Մենք նահանջելու տեղ չունենք, մենք իսկապես կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Մենք ձախողելու և վատնելու կյանք չունենք, հետևաբար՝ կանգնում ենք, կանգնում ենք, կանգնում ենք մինչև հաղթենք»,-հայտարարեց նա:
Ցուցարարները Հանրապետության հրապարակում են, սպասում են հավաքի մեկնարկին:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02