Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում այսօր կայացել է հանդիպում, որի ժամանակ քննարկվել է վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը:
Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել և հանդես եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով՝ հորդորելով հատկապես մեր ժողովրդի համար կարևոր օրը՝ Ապրիլի 24-ին, միասնաբար և բոլոր տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հանդիպման սկզբում նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է.
«Վաղը Ապրիլի 24-ն է՝ մեր ժողովրդի համար սուրբ օրը: Օր, որ 100 տարուց ավելի մեր ողջ ժողովուրդը նշել է որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և մեր ազգային ողբերգության օր: Սակայն այս օրերը թեժ են՝ երկրի տարբեր մասերում կան ցույցեր, Երևան քաղաքն անհանգիստ է: Ճիշտ է, սրանք մեծ մասամբ խաղաղ ցույցեր են, սակայն այս լարված վիճակը նաև պայթյունավտանգ է:
Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը կոչով դիմել է և՛ ժողովրդին, և՛ իշխանություններին, և՛ ոստիկանությանը, որպեսզի կարողանանք ամբողջապես պահպանել խաղաղ վիճակը՝ խաղաղ ցույցեր և խաղաղ արձագանք այդ ցույցերին:Սակայն վաղը Ապրիլի 24-ն է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա ու գնահատի վիճակի և պահի զգայունությունը, կարևորությունը: Օր է, երբ հայերը՝ ինչպիսին էլ լինեն, մեզնից յուրաքանչյուրը ինչպիսի քաղաքական կարծիք էլ ունենա, հանգստություն կամ անհանգստություն, այդ օրը՝ այդ սուրբ օրը մենք չենք կարող վտանգի ենթարկել:
Հետևաբար, խնդրել եմ, որպեսզի հավաքվենք, որպեսզի մեկ անգամ ևս կոչով դիմենք մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որպեսզի բոլորս միասին հարգենք Ապրիլի 24-ը՝ մեր զոհերի հիշատակը:
Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Եթե մենք չկարողանանք համախմբվել այս օրը՝ ապրիլի 24-ին, անկախ մեր բոլոր տարբերություններից, ապա հսկայական վնաս կհասցնենք մեզ, մեր պատմությանը և մեր ժողովրդին:Հետևաբար, հրավիրել եմ ձեզ հանդիպման, որպեսզի համաձայնվենք կոչով դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ աշխարհասփյուռ և հայրենիքում, որպեսզի մեր բոլոր տարբերությունները, կարծիքները գոնե մեկ օրով մի կողմ դնենք, միավորված լինենք այդ սուրբ օրվա և մեր ազգային պայքարի շուրջը և դրանից հետո՝ գուցե ամսի 25-ից սկսած, նորից անցնենք մեր խնդիրների լուծմանը»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Ամբողջական ելույթին կարող եք հետևել այստեղ:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
10:33 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02