րևէ ձևաչափով հանդիպում պետք է կազմակերպվի և քննարկվի՝ ինչպես պետք է դուրս գանք ստեղծված իրավիճակից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ: «Պետք է մաքսիմալ սթափ մտածել՝ ինչ ենք ուզում: Մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, թողնենք թող քաղաքական ուժերը նստեն պայմանավորվեն և չճնշենք իրար»,-ասաց նա:
Ինչպե՞ս պետք է ժողովրդի վարչապետի թեկնածուն ընտրվի և հնարավոր է ընտրվի այնպես, ինչպես Փաշինյանն է ասում հարցին Կարապետյանը պատասխանեց, որ ինքը որևէ երկիր չի տեսել, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում, դրա համար գոյությւոն ունեն ընտրությւոններ: «Այնտեղ կան նաև քաղաքացիներ, որոնք ուզում են Փաշինյանը լինի վարչապետ, մյուսները՝ մեկ ուրիշին են ուզում՝ ինչպե՞ս հաշվենք: Գիտե՞ք որևէ երկիր որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Դրա համար էլ մենք առաջարկում ենք արտահերթ ընտրություններ իրականացնել, և եթե իննքն է ժողովրդի ընտրյալը, ինքն էլ կընտրվի: Սահմանադրությունմը չի արգելում, որ ԱԺ-ում իրենց կուսակցությունն առաջադրչ իր թեկնածությունը»,-ասաց Կարապետյանը:
Հարցին, թե բացառում է այս տարբերակը, որ իշխանությունը կգնա այս քայլին՝ Կարապետյանը պատասխանեց, որ բացառում է, որ ժողովրդի ընտրյալը նման կերպ կըտնրվի.«Ժողովրդի ընտրյալին ընտրությամբ են ընտրում: Ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալն էլ կլնի վարչապետի թեկնածու, բայց ոչ ընտրվի այն տարբերակով, ինչպես Փաշինյանն է ասում»:
Կարապետյանը նշեց, որ 2017-ին ունեցել ենք ընտրություններ ու ֆիքսել, որ ավելի լավ է անցել, քան` նախորդը, և այս ընտրությունն էլ ուզում են, որ ավելի լավը լինի, քան` 2017-ինը:
Ըստ նրա` ժողովրդի ընտրյալին ընտրելու մեկ տարբերակ կա` ընտրությունը: «Թող քաղաքական ուժերը հանդիպեն, որպեսզի այնպես չստացվի, որ մեկ քաղաքական ուժի կամքով է ամեն ինչ լինում: Ես հարգում եմ բոլոր քաղաքական գործիչների կարծիքը և հասկանում եմ` կարելի է քննադատել, բայց չի կարելի վերջնագրերով ասել` սա չպետք է լինի, նա պետք է ղեկավար լինի: Ո՞վ է դա որոշում` պետք է ընտրություն կատարվի: Մենք ուզո՞ւմ ենք դիկտատուրա լինիմ մեզ մոտ: Այնպես չէ, որ ես եմ բացառում Փաշինյանի առաջարկած ընտրության տեսակը, այլ օրենքն է բացառում: Թող չասեն` մենք ժողովրդի ընտրյալն ենք, եթե ընտրություն չի կատարվել»,-ասաց նա:
Կարապետյանը նշեց նաև, որ գալիք ընտրությունները այնպես չէ, որ անթերի են անցնելու: Նրա խոսքով` պետք է հասկանալ, որ այն հիվանդությւոնները, խնդիրները, որոնք մեր հասարակությունն ունի, տեղափոխվում է քաղաքական կուսակցություններ, այդ թվում` մեր կուսակցություն: «Իմ առաջարկն է` բոլոր քաղաքական ուժերը նստեն ու բանակցեն: Պետք է վերադառնանք բնականոն կյանքին, մենք սրանից լավ բան չենք ունենա»,-իր խոսքն ամփոփեց Կարապետյանը:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02