SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր 26-ամյա Գոռ Գասպարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ Ռ. Հովհաննիսյանը քննչական մարմնին հայտնել է, որ ինքը դերասան է և նկարահանվել է «Նռան հատիկ» սերիալում։
Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները ձեռք են բերել տեսանյութ, որը ֆիքսել է տեսախցիկը, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 4-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր ավագ քննիչ Դավիթ Սարոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ոստիկաններն ու քննիչնեերը նշված փողոցում հայտնաբերել էին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 97 շենքի բնակիչ, 26-ամյա Գոռ Գասպարյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել էր սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարվածներից մեկը նա ստացել էր ձախ կրծքավանդակի՝ սրտի հատվածում:
Սպանության կասկածանքով ձերբակալված, «Նռան հատիկ» սերիալի դերասան, 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանն է
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02