Ես շատ կուզեի, որ նոր իշխանություններն աշխատեն փորձագիտական հանրության հետ. Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը:
«Պետք է հաշվի առնեն այն գիտական տվյալները, որ կուտակված են, և էկոլոգիական խնդիրներին հատուկ ուշադրություն դարձնեն, որովհետև դրանք անմիջապես կապված են հանրության առողջության հետ»,-ասաց նա:
Ըստ Կարինե Դանիելյանի՝ սխալ է այն գաղափարը, որ նախարարը միայն քաղաքական պաշտոն է, և դա բավարար է:
«Ես բացարձակ չեմ պատկերացնում՝ եթե նախարարը ոլորտի լուրջ մասնագետ չէ՝ ինչպե՞ս է նա աշխատելու, ինչպե՞ս է կոլեգիալ նիստ վարում, եթե չի հասկանում՝ ինչպես է որոշում ընդունում: Ես կարծում եմ՝ պետք է անպայման ոլորտում հայտնի և ընդունված մասնագետների կարծիքները հաշվի առնվեն, իհարկե, քաղաքական կոմպոնենտը կա, բայց կոմպրոմիսային որոշում պետք է գտնել»,- ասաց նա:
Ըստ Դանիելյանի՝ Հայաստանում այս տարիներին առաջնահերթը եղել է մի խումբ մարդկանց հարստացումը և ոչ երկրի շահերը: «Իսկ որտե՞ղ կարելի է արագ հարստանալ, դա հանքարդյունաբերությունն է, դա քաղաքաշինությունն է, և այս առումով Հայաստանը դարձավ հումքային կցորդ մյուս երկրների համար, արդյունքում մենք այնպիսի խնդիրներ ունենք, որ անընդհատ բարձրաձայնում ենք, բայց արձագանք չենք ստանում»,- ասաց նա:
Դանիելյանը մինչև շարժումը լուրջ փորձագիտական աշխատանք է ներկայացրել իշխանություններին, ՄԱԿ-ի աջակցությամբ և Ամերիկյան համալսարանի շրջակա միջավայրի բաժնի մասնագետների հետ միասին կատարած, որը բոլորովին չեն ընդունվել:
«Ես ստիպված էի Սերժ Սարգսյանին ասել, որ երբ որ այդ նախարարությունները նրան ճշմարտություն կասեն, արդեն ուշ կլինի: Նպատակ էր դրված բացահայտել ՀՀ-ի այն վայրերը, որոնք առավել վտանգավոր են բնակչության, հատկապես՝ երեխաների առողջության համար: Այդ բոլոր թվերը, պաշտոնական վիճակագրությունը և փորձագիտական հսկայական տվյալները համադրելով՝ մենք դուրս եկանք հանքարդյունաբերության ոլորտների վրա, հատկապես՝ Լոռի, Սյունիք: Լոռիում ամենաաղետալին է: Միայն տեսնեք այն տվյալները, որոնք ստացվում են շրջակա միջավայրից: Իսկ Առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է, որ ծածկի այդ խնդիրները, միայն խոսում է՝ այ, ծխելը, խմելը: Շրջակա միջավայրի՝ առողջապահության հետ կապը փորձում են հերքել թե՛ Առողջապահության նախարարությունը, թե՛ բնապահպանության նախարարությունը»,- ասաց նա:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02