ARM | RUS |

Մենք «կապրիզնի» ընդդիմություն չենք լինելու, բայց կառավարության կցորդն էլ չենք, որ ինչ ուզի՝ մենք էլ անենք. Էդուարդ Շարմազանով

10.05.18 | 16:38

Ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանի ու իր թիմի աշխատանքը, կհամաձայնե՞ն ՀՀԿ-ականներն աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, կհրաժարվե՞ն արդյոք Ազգային ժողովի նախագահությունից և ինչպե՞ս են պատրաստվում քվեարկել նոր կառավարության ծրագրին. այս և այլ հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

- Պարոն Շարմազանով, Կարեն Կարապետյանի ու իր թիմի կառավարության աշխատանքն ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ն։

- Եթե մենք Կարեն Կարապետյանի թիմի աշխատանքը վատ գնահատեինք, մենք Կարապետյանին առաջին փոխվարչապետի պաշտոնում չէինք առաջադրի։ Հիմա ՀՀԿ-ի գնահատականներում ոչ մի բան չի փոխվել. մենք ասել ենք, ներկայացրել ենք և տնտեսական աճը, և ներդրումների ավելացումը, և բարենպաստ միջավայրը։ Բավականին դրական դիինամիկա կա։ Ես այն գործիչներից չեմ, որ քաղաքական իրադարձությունների փոփոխության հետ փոխում են իրենց սկզբունքներն ու կարծիքները։ Ինչ ասել եմ Կարեն Կարապետյանի կառավարության մասին այս տարիների ընթացքում, մնում եմ իմ կարծիքին, ոչ թե նրա համար, որ հայտնի կենդանու համառությամբ չեմ ուզում փոխել իմ կարծիքը, ոչ, պարզապես սա իմ համոզմունքն է և ժամանակը բոլորին, ամեն մեկին կդնի իր արժանի տեղը։

- Հայտարարվում է, որ նոր կառավարությունում նպատակահարմար չեք գտնում, որ ՀՀԿ-ից մարդ լինի։ Եթե Փաշինյանի կողմից առաջարկ լինի, ինչպիսի՞ն կլինի ՀՀԿ-ի արձագանքը։

- Գիտեք ինչ կա, կա քաղագիտական նորմ. եթե դու ընդդիմություն ես, դու չես մասնակցում կառավարության ձևավորմանը: Հիմա ՀՀԿ-ն իր օրակարգում Փաշինյանի կառավարության գործունեության քաղաքական պատասխանատվություն չի դիտարկում: Սա է խնդիրը: Այստեղ որևէ անձնական խնդիր չկա: ՀՀԿ-ն բաց բաժնետիրական ընկերություն չի, ոչ էլ ՍՊԸ: ՀՀԿ-ն կայացած քաղաքական կուսակցություն է իր գաղափարախոսությամբ, իր անցած ճանապարհով, իր ծրագրով, իր ճշտով ու սխալով, իր ձեռքբերումով ու թերությունով, բայց կուռ գաղափարական թիմ է, որն ունի ծրագիր՝ ի տարբերություն որոշ ուժերի ու գործիչների, ովքեր նշում են, որ իրենք որևէ գաղափարախոսության չեն հարում: Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, մենք շարունակելու ենք մեր ծրագրին հետևելով իրականացնել մեր գործունեությունն արդեն այլ կարգավիճակում։ Մենք պատասխանատու չենք Փաշինյանի կառավարության գործունեության համար։ Մեր երկրում ընդդիմություն պետք չի՞։ Մենք ո՞ւր ենք գնում՝ դեպի դեմոկրատիա՞, թե՞ դեպի դիկտատուրա։ Ուզում են բոլորս ծափահարենք կառավարությանը. լավ կաշխատեն՝ կծափահարենք, վատ կաշխատեն՝ կներկայացնենք թերությունները։

- Կուսակցականները շարունակում են լքել ՀՀԿ-ն։ Ինչպե՞ս եք պատկերացնում խմբակցության աշխատանքն Ազգային ժողովում։ Կմնաք նույն մեծ կազմո՞վ, թե՞ էլի դուրս եկողներ կլինեն։

- ՀՀ նորագույն պատմության ընթացքում աննախադեպ քաղաքական բան տեղի ունեցավ. երբ կուսակցությունը զրկվեց իշխանությունից, երբ կուսակցության առաջնորդը հրաժարական տվեց, կուսակցությունն իր գործունեությամբ ու իր քվեարկությամբ ապացուցեց, որ մեծամասամբ ու հիմնականում միասնական է: Բացեք ՀՀՇ-ի պատմությունը, մնացածներինը նայեք: 100 և ավելի հազարանոց կուսակցություն է, որ մի քանի հոգի էլ դուրս գան, դրանից հեղափոխությունը չի տուժի։ Ով գնում է՝ Աստված իր հետ։ ՀՀԿ-ն դեռ անելիք ունի ու բոլոր նրանք, ովքեր փորձում են գուժել ՀՀԿ-ի քաղաքական վախճանը, չարաչար սխալվում են։

- Պարոն Շարմազանով, շատ է խոսվում, որ ՀՀԿ-ին ձեռնտու չի լինի ընտրություններ անցկացնելը, մինչդեռ, խոսվում է դրա անհրաժեշտության մասին: Այսօր նաև ՀՀ առաջին նախագահը խոսեց ընտրությունների գնալու մասին։ ՀՀԿ-ն պատրա՞ստ է գնալ ընտրությունների։

- Նախ, ՀՀԿ-ում չի քննարկվել արտահերթ ընտրությունների հարցը, որովհետև քաղաքական մնացած ուժերն էլ դեռ չեն քննարկել այդ հարցըը: Օդում հայտարարություններ են, կոնկրետ որևէ առաջարկ չկա: Երկրորդ՝ արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չէ, որ ով երբ, ոնց ուզի կազմակերպի։ Կա Սահմանադրություն և այդ Սահմանադրությամբ պետք է շարժվենք, սա է խնդիրը: ՀՀԿ-ին ձեռտու է, ձեռնտու չի... այդ ինչու՞ ՀԱԿ-ին ձեռնտու՞ է, կամ «Ծառուկյան դաշինքին» ու նույն Նիկոլին ձեռնտու՞ է։ Ով է որոշում ինչն է ՀՀԿ-ին ձեռնտու, ինչը՝ չէ։ ՀՀԿ-ին ձեռնտու է այն, ինչ ձեռնտու է Հայաստանին, ի տարբերություն շատ ուժերի, որոնց համար առաջնային է միայն իրենց քաղաքական շահը։ Գոնե հիմա մարդիկ պետք է խիզախություն ունենան ու ասեն, որ այս ամեն ինչի մեջ, էս համերաշխություն որ ասում են, անցնցում իշխանափոխության, նախ և առաջ մեծ է ՀՀԿ-ի ու պետության, վարչապետ Սերժ Սարգսյանի բացառիկ դրական դերակատարումը։ Դեռ ժամանակ կլինի դրա մասին խոսել, այնքան խղճի ազատություն, այնքան քննադատությունը լսելու կարողություն, ինչքան ունեցել է Հանրապետականը, Աստված տա, թող նոր իշխանությունն ունենա, մի բան էլ ավել: Ունենա՝ կծափահարենք, չունենա՝ բազմակետ։

- Գործադիրի անդամները շարունակում են հրաժարական տալ, բայց դուք, Արա Բաբլոյանը, Արփինե Հովհաննիսյանը շարունակում եք ղեկավարել Ազգային ժողովը։ Սպասե՞նք ձեր հրաժարականներին։

- Պետք չի խառնել գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունը։ Ժողովրդավարական երկրներում կա իշխանությունների տարանջատման սկզբունք։ Գործադիր իշխանությունը ձևավորում է Նիկոլ Փաշինյանը և միանգամայն քաղաքական տրամաբանության մեջ է, երբ մեր գործընկերները հրաժարական են ներկայացնում, որովհետև կառավարության ձևավորման գործընթացում մենք մեզ չենք պատկերացնում, բայց օրենսդիր մարմինը կառավարության կցորդը չէ։ Էդուարդ Շարմազանովը կամ Արա Բաբլոյանը իրենց ցանկությամբ չեն եկել այդ պաշտոնին, առաջադրել է կուսակցությունը, ընտրել են պատգամավորները։ Եթե իմ կուսակցությունը առաջարկ ներկայացնի, նույնիսկ ակնարկի, որ ես պետք է հրաժարական տամ, քավ լիցի, ես իմ պաշտոնից ոչ կառչած եմ, ոչ էլ պաշտոնի գերի եմ, որևէ խնդիր չկա, նույն վայրկյանին դիմումս կգրեմ։ Եթե իրենք ուզում են ամեն ինչ իրենց սրտով լինի, իրենց ծրագրով լինի, դրա համար թող գնան արտահերթ ընտրությունների։ Մենք կառավարության կցորդը չենք, որ կառավարությունն ինչ ուզի, մենք էլ անենք։

- Ինչպիսի՞ն է լինելու ՀՀԿ-ի դիրքորոշումը Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրին։

- ՀՀԿ-ն որևէ որոշում Փաշինյանի ծրագրի հետ կապված չունի ու չի էլ կարող ունենալ, քանի որ ՀՀԿ-ն դեռևս ոչ ֆրակցիայի, ոչ էլ գործադիրի նիստ չի արել: Մեր վեջին նիստը եղել է մայիսի 7-ին։ Մենք չեն հավաքվել, չենք քննարկել։ Կարող եմ ասել, որ մեզ համար առաջնահերթությունը լինելու է Արցախի անվտանգությունը, Հայաստանի անվտանգությունը, բանակի հզորացումը, բանակցային դիրքերում մեր որևէ հետքայլ չհանդուժելը, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում որևէ հետքայլ չհանդուրժելը, Հայաստանի նախաձեռնող քաղաքականությունը և Ռուսաստանի հետ, և ՀԱՊԿ-ի հետ, և ԵԱՏՄ-ի, Իրանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ։ Եթե Փաշինյանի կառավարությունը լավ օրենսդրական ծրագիր բերի, մենք չպետք է դեմ քվեարկենք, որ մենք ընդդիմություն ենք, ոչ, մենք «կապրիզնի» ընդդիմություն չենք լինելու, մենք լինելու ենք գաղափարական ծրագրային ու լուրջ ընդդիմություն, որի յուրաքանչյուր խոսք ու քվեարկություն լինելու է հիմնավորված։

- Սերժ Սարգսյանն ասել էր, որ պետք է քննարկվի կուսակցության նախագահի փոփոխության հարցը։ Կա՞ քննարկում այդ թեմայի շուրջ։

- Կուսակցությունը դեռևս նման հարց չի քննարկել, մեր նախագահն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է այս պահին։

aysor.am


Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության...

13:17

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման...

11:45

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա. Զաքարյան

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա....

11:22

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ...

11:03

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և Յուրին

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և...

10:44

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի...

10:02

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային...

12:44

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության...

12:17

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

11:49

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

11:22

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ...

11:04

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են. Աբրահամյան

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն...

10:33

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության...

10:04

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02