1994 թվականի մայիսին ուժի մեջ մտած ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«1994 թ-ի մայիսի 12-ին, ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ․ փետրվարի 6-ին ԵԱՀԿ հովանու ներքո ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագիրը, մինչ օրս մնում են այն կարևոր ձեռքբերումը, որը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար: Այդ պայմանագիրը մեծ դերակատարություն ունեցավ տարածաշրջանի համար, մինչ այժմ էլ ունի»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, այն շատ կարևոր դերակատարություն ունեցավ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Դավիթ Բաբայանը նշեց, որ այդ պայմանագրով տասնյակ հազարավոր կյանքեր փրկվեցից, որովհետև պարզ չէր, թե ինչ կլիներ, եթե այդ պայմանագիրը չկնքվեր: Այդ պայմանագիրն Ադրբեջանի համար նույնպես խաղաց կարևոր դերակատարություն, որովհետև, ըստ Դավիթ Բաբայանի, 1994 թվականին Ադրբեջանը լիարժեք կոլապսի առջև էր կանգնած, եթե պայմանագիրը չկնքվեր, միգուցե և չլիներ այսօրվա Ադրբեջանը՝ որպես պետություն:
«Բայց մեր նպատակը Ադրբեջան երկրի կործանումը չէր, Ադրբեջանի ժողովրդի կոտորածը կազմակերպելը չէր: Մեզ համար Ադրբեջանի ժողովուրդը թշնամի չէ, Ադրբեջանի իշխանություններն են թշնամանք սերմանում: Դրա համար ուզում ենք, որ պայմանագիր պահպանվի և հետագայում լինի համապարփակ կարգավորում Ադրբեջանի և Արցախի միջև: Ճանաչվի Արցախի Հանրապետությունը. երբ ասում են Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշն են ծածանելու, մենք կարող ենք շենք տալ դեսպանատան համար, և թող դրոշը ծածանեն, այլ ոչ թե աննորմալ գաղափարներով հանդես գան սեփական ժողովրդի ճակատագրի հետ խաղալով»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով, այդ պայմանագիրը գրեթե անխափան գործել է 22 տարի, այնուհետև 2016 թվականի ապրիլին, փաստորեն, մի քանի օրով դադարել է գոյություն ունենալուց, որովհետև Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ:
«Օրեր անց կրկին ուժի մեջ է մտել, որովհետև այդ պայմանագիրն անժամկետ է և առանց որևէ նախապայմանների է: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Ադրբեջանը փորձում էր ստվեր գցել այդ փաստաթղթի վրա, իսկ միջնորդները, միջազգային հանրությունը ընդգծեցին դրա կարևորությունը: Այդ պայմանագիրը նաև համաշխարհային ուժային կենտրոնների շահերից է բխում»,-հավելեց Դավիթ Բաբայանը:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02